Տեսություն

Շեղանկյուն կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր կողմերը հավասար են:
rombs.JPG
Շեղանկյան հատկությունները
Քանի որ շեղանկյունը զուգահեռագիծ է, ապա այն ունի զուգահեռագծի բոլոր հատկությունները:
1. Շեղանկյան հանդիպակաց կողմերը հավասար են՝ \(AB = BC = CD = AD\) (քանի որ հավասար են բոլոր կողմերը):
 
rombs 1.JPG
 
2. Շեղանկյան հանդիպակաց անկյունները հավասար են՝ \(A =\)\(C\)   \(B =\)\(D\):
 
rombs 2.JPG
 
3. Շեղանկյան անկյունագծերը հատման կետով կիսվում են՝ \(BO = OD\), \(AO = OC\)
 
rombs 4.JPG
 
4. Շեղանկյան կողմին առընթեր անկյունների գումարը 180° է՝ \(A +\)\(D = 180\)°
 
rombs 6.JPG
Միայն շեղանկյանը բնորոշ հատկություններ
5. Շեղանկյան անկյունագծերը փոխուղղահայաց են՝ \(AC\)\(BD\)
 
rombs 3.JPG
 
6. Շեղանկյան անկյունագծերը նաև անկյունների կիսորդներ են (անկյունները կիսում են)
 
rombs 7.JPG
 
7. Անկյունագծերը շեղանկյունը բաժանում են չորս հավասար ուղղանկյուն եռանկյունների՝ \(ABO\), \(СBO\), \(CDO\), \(ADO\) եռանկյունները հավասար ուղղանկյուն եռանկյուններ են:
 
rombs 5.JPG
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև, Է.Գ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա: Երկրաչափություն 8-րդ դասարան, Երևան, "Զանգակ 97", 2007: