Տեսություն

Զուգահեռագիծ
Զուգահեռագիծ կոչվում է այն քառանկյունը, որի հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ զուգահեռ են:
paralelograms.jpg
Զուգահեռագծի հատկությունները
1. Զուգահեռագծի հանդիպակաց կողմերը հավասար են՝ \(AB = DC\)\(,\) \(BC = AD\)
paralelograms 2.jpg
 
2. Զուգահեռագծի հանդիպակաց անկյունները հավասար են՝ \(A =\)\(C\)\(,\) \(B =\)\(D\)
paralelograms 3.jpg
 
3. Զուգահեռագծի անկյունագծերը հատման կետով կիսվում են՝ \(BO = OD\)\(,\) \(AO = OC\)
paralelograms 5.jpg
 
4. Զուգահեռագիծը անկյունագծով բաժանվում է երկու հավասար եռանկյունների՝ \(ABC\) և \(CDA\) եռանկյունները հավասար են:
paralelograms 6.jpg
 
5. Զուգահեռագծի յուրաքանչյուր կողմին առընթեր անկյունների գումարը \(180\) աստիճան է՝ \(A +\)\(D = 180\)°
paralelograms 4.jpg
 
6. Անկյունագծի խաչադիր անկյունները հավասար են՝ \(BAC =\)\(ACD\)\(,\)\(BCA =\)\(CAD\)
paralelograms 7.jpg
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև, Է.Գ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա: Երկրաչափություն 8-րդ դասարան, Երևան, "Զանգակ 97", 2007: