sphere-and-ball_5301a63d2a10a.png
 
Գնդային մակերևույթի մակերեսը
 Գունդը ստացվում է կիսաշրջանի կամ շրջանի պտույտի միջոցով՝ իր \(AB\) տրամագծի շուրջ:

Lode1.png
Գնդի մակերևույթը (գնդային մակերևույթը) կոչվում է գնդոլորտ (սֆերա): 
Գնդոլորտը ստացվում է կիսաշրջանագծի կամ շրջանագծի պտույտի միջոցով:
 
Գնդոլորտին են պատկանում գնդի բոլոր այն կետերը, որոնց հեռավորությունը գնդի \(O\) կենտրոնից հավասար է \(R\) շառավղին: 
\(OA\)-ն, \(OB\)-ն և \(OC\)-ն, կամ ցանկացած այլ հատված, որը միացնում է գնդոլորտի կետը գնդի կենտրոնի հետ կոչվում է գնդի շառավիղ:    
Գնդի երկու կետեր միացնող հատվածը, որն անցնում է գնդի կենտրոնով, կոչվում է գնդի տրամագիծ: Վերևի նկարում դա \(AB\) հատվածն է:

Կենտրոնով անցնող գնդի հատույթը կոչվում է մեծ շրջան, իսկ գնդոլորտի հատույթը՝ մեծ շրջանագիծ:  
 
Ի տարբերություն գլանային և կոնային մակերևույթների, գնդային մակերևույթը հնարավոր չէ փռել այնպես, որ ստացվի հարթ պատկեր: Այս հարցին դեռ կանդրադառնանք ավագ դպրոցում:
 
Այստեղ միայն նշենք, որ \(R\) շառավղով գնդային մակերևույթի մակերեսը հաշվում են հետևյալ բանաձևով՝
 
S=4πR2
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև, Է.Հ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա: Երկրաչափություն 9-րդ դասարան, Երևան, «Զանգակ», 2013