Տեսություն

Մի քանի վեկտորների գումարումը
Մի քանի վեկտորները գումարում են հետևյալ կերպ՝
  • սկզբում գումարում ենք առաջին և երկրորդ վեկտորները,
  • հետո ստացված վեկտորին գումարում ենք երրորդ վեկտորը,
  • այս գործընթացը շարունակում ենք այնքան, մինչև գումարված լինեն բոլոր վեկտորները:
 
Վեկտորների գումարման օրենքներից հետևում է, որ մի քանի վեկտորների գումարը կախված չէ դրանք գումարելու հերթականությունից:
 
Մի քանի վեկտորների գումարման այս կանոնը կոչվում է բազմանկյան կանոն:
 
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև, Է.Հ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա: Երկրաչափություն 9-րդ դասարան, Երևան, "Զանգակ", 2013: