Տեսություն

Ոչ զրոյական  a վեկտորի և \(k\) (k0) թվի  արտադրյալ կոչվում է այն  b վեկտորը, որի մոդուլը հավասար է b=ka, ընդ որում՝
 
- a և b վեկտորները համուղղված են, եթե  \(k > 0\),
 
- a և b վեկտորները հակուղղված են, եթե  \(k < 0\)
Reiz1.png
Վեկտորի և թվի բազմապատկումից ստացված վեկտորը համագիծ է տրված վեկտորին:
a և b ոչ զրոյական վեկտորները համագիծ են այն և միայն այն դեպքում, երբ գոյություն ունի այնպիսի \(k\) թիվ, որ տեղի ունի a=kb հավասարությունը:
Ուշադրություն
Եթե վեկտորը բազմապատկվում է \(1\) թվով, ապա ստանում ենք հավասար վեկտորներ:
 
Եթե վեկտորը բազմապատկվում է \(-1\) թվով, ապա ստանում ենք հակադիր վեկտորներ:
Reiz2.png
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև, Է.Հ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա: Երկրաչափություն 9-րդ դասարան, Երևան, "Զանգակ", 2013: