Տեսություն

Վեկտորների գումարման եռանկյան կանոնը
Դիցուք տրված են a և b վեկտորները:
 
a և b վեկտորները տեղադրենք իրար հետևից (b վեկտորի սկզբնակետը տեղադրենք a վեկտորի վերջնակետում):
a վեկտորի սկզբնակետը b վեկտորի վերջնակետի հետ միացնող c վեկտորը կոչվում է  a և  b  վեկտորների գումար:
 
Գրում ենք այսպես՝
 
a+b=c կամ AB+BC=AC
 
Վեկտորների գումարման այս կանոնը կոչվում է եռանկյան կանոն:
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև, Է.Հ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա: Երկրաչափություն 9-րդ դասարան, Երևան, "Զանգակ", 2013: