Համագիծ վեկտորներ
Ոչ զրոյական վեկտորները կոչվում են համագիծ կամ կոլինեար, եթե նրանք գտնվում են կամ նույն ուղղի վրա,  կամ զուգահեռ ուղիղների վրա:
Զրոյական վեկտորը համարվում է համագիծ ցանկացած վեկտորին:
Եթե a և b վեկտորները համագիծ են, ապա գրում ենք այսպես՝ ab
 
Երկու համագիծ վեկտորները կարող են ուղղված լինել կամ միանման, կամ հակառակ:
 
Առաջին դեպքում վեկտորները կոչվում են համուղղված, իսկ երկրորդ դեպքում՝ հակուղղված:
 
 
Համուղղված վեկտորները նշանակում են այսպես՝ ab, իսկ հակուղղվածներն այսպես՝ ab
 
Զրոյական վեկտորը համարվում է համուղղված ցանկացած վեկտորին:
Հավասար վեկտորներ
Վեկտորները կոչվում են հավասար, եթե նրանք համուղղված են, և նրանց երկարությունները հավասար են:
 
Եթե a և b վեկտորները հավասար են, ապա գրում են այսպես՝ a=b
Հավասար վեկտորների ուղղությունները համընկնում են, իսկ մոդուլները՝ հավասար են:
Հավասար մոդուլներ ունեցող հակուղղված վեկտորները կոչվում են հակադիր վեկտորներ:
 
Եթե a և b վեկտորները հակադիր են, ապա գրում են այսպես՝ a=b
 
Փոխելով վեկտորի ուղղությունը հակառակով՝ ստանում ենք տրվածին հակադիր վեկտոր՝ AB=BA
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև, Է.Հ. Պոզնյակ, Ի.Ի.Յուդինա: Երկրաչափություն 9-րդ դասարան, Երևան, "Զանգակ", 2013: