Տեսություն

Երկրաչափության և ֆիզիկայի շատ խնդիրներ հարմար է լուծել օգտվելով վեկտորներից:
Մասնավորապես, ուղղանկյուն եռանկյան մեջ եթե ներքնաձիգը դիտարկենք որպես վեկտոր, ապա էջերը դառնում են այդ վեկտորի պրոյեկցիաները՝ փոխուղղահայաց առանցքների վրա (որոնց վրա ընկած են եռանկյան էջերը):  
 
Վեկտորը և նրա պրոյեկցիան կարևոր դեր են խաղում նաև ֆիզիկայում՝ մարմնի վրա ազդող ուժերի ազդեցությունը նկարագրելու հարցում:
Վեկտորի պրեյեկցիան վեկտոր է, որը ստանալու համար պետք է տրված վեկտորի ծայրակետերից ուղղահայացներ իջեցնել ընտրված առանցքի վրա: Պրոեկցիայի սկզբնակետը համապատասխանում է վեկտորի սկզբնակետին, իսկ վերջնակետը՝ վեկտորի վերջնակետին:
 
v վեկտորի պրոյեկցիան \(t\) առանցքի վրա vt վեկտորն է:
 
 
n վեկտորի պրոյեկցիան \(y\) առանցքի վրա ny վեկտորն է:
 
Ներքևի նկարում ցուցադրված են a¯  և  b վեկտորները և նրանց պրոյեկցիաները \(x\) առանցքի վրա:
 
векторы-проекция.png
 
Ուշադրություն
1) Եթե վեկտորը և պրոյեկցիայի առանցքը զուգահեռ են, ապա պրոյեկցիայի վեկտորի երկարությունը հավասար է վեկտորի երկարությանը:
 
2) Եթե վեկտորը և պրոյեկցիայի առանցքը ուղղահայաց են, ապա պրոյեկցիայի վեկտորը զրոյական վեկտոր է:  
 
Projekcijas_vekt.png
 
at=3bt=5ct=0dt=0
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև, Է.Հ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա: Երկրաչափություն 9-րդ դասարան, Երևան, "Զանգակ", 2013: