Տեսություն

Զոըգահեռ տեղափոխում
Հարթության բոլոր կետերի տեղափոխումը նույն ուղղությամբ և նույն հեռավորության վրա կոչվում է զուգահեռ տեղափոխում:
Տեղափոխության ուղղությունն ու հեռավորությունը որոշում են վեկտոր, որով կատարվում է զուգահեռ տեղափոխումը:
 
Զուգահեռ տեղափոխում կատարելու համար պետք է իմանալ տեղափոխության ուղղությունն ու հեռավորությունը, ինչը և նշանակում է որոշել վեկտոր:
 
Pp.png
Որպեսզի զուգահեռ տեղափոխել բազմանկյունը բավական է զուգահեռ տեղափոխել նրա գագաթները և հետո հատվածներով միացնել ստացված կետերը:
Սկզբնական և տեղափոխված պատկերները հավասար են:
Զուգահեռ տեղափոխումը կիրառվում է գրաֆիկներ կառուցելիս:  
 
Ներքևի նկարում ցուցադրված է պարաբոլ և նրա երկու տեղափոխություններ:
 
Grafiki_pp.png
 
Երբեմն զուգահեռ տեղափոխումը հանդիպում է անսովոր իրավիճակներում:
 
Parbide1.jpg
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև, Է.Հ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա: Երկրաչափություն 9-րդ դասարան, Երևան, "Զանգակ", 2013: