Տեսություն

Ճանապարհի և ժամանակի հաշվարկը հավասարաչափ շարժման դեպքում
Եթե հայտնի է հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը, ապա կարող ենք որոշել որևէ ժամանակամիջոցում նրա անցած ճանապարհը: Արագության` \(v = S/t\)  բանաձևից հետևում է, որ
 
Ուշադրություն
\(S = V • t\),
այսինքն` հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը գտնելու համար արագությունը պետք է բազմապատկել շարժման ժամանակով։
Եթե հայտնի են մարմնի արագությունն ու անցած ճանապարհը, ապա շարժման ժամանակը`
 
Ուշադրություն
\(t = S/v\), 
այսինքն՝ մարմնի շարժման ժամանակը գտնելու համար անցած ճանապարհը պետք է բաժանել արագության վրա։