Իներցիայի երևույթը
Դիտումները և փորձերը ցույց են տալիս, որ մարմնի արագությունը հենց այնպես, առանց պատճառի չի փոփոխվում:
 
скачанные файлы (1).jpg

Եթե մարմինը գտնվում է դադարի վիճակում, ապա այն կշարժվի, եթե նրա վրա ազդենք:
 
Օրինակ, դադարի վիճակում գտնվող սեղանը կշարժվի, եթե այն քաշենք կամ հրենք: Առօրյա դիտումները ցույց են տալիս նաև, որ եթե շարժվող մարմնի վրա չազդենք, ապա այն վաղ թե ուշ կկանգնի: Օրինակ՝ շարժիչն անջատելուց հետո ավտոմեքենան, անցնելով որոշ ճանապարհ, կանգ է առնում: Սակայն այս դեպքում ևս կա ազդեցություն՝ օդի և ճանապարհի ազդեցությունը, որքան քիչ է այդ ազդեցությունը, այնքան երկար ժամանակ մարմինը կպահպանի իր արագությունը: Եթե պատկերացնենք մի իրավիճակ, որ այդ ավտոմեքենայի վրա ազդեցություն չլինի, ապա ավտոմեքենան կպահպանի իր արագությունը  (կշարժվի ուղիղ գծով և հավասարաչափ):
 
Ուշադրություն
Այսինքն, մարմնի արագության փոփոխությունը (մեծությամբ և ուղղությամբ) տեղի է ունենում այլ մարմնի ազդեցության հետևանքով: Ընդ որում, որքան փոքր է այլ մարմնի ազդեցությունը տվյալ մարմնի վրա, այնքան այն ավելի երկար է պահպանում իր շարժման արագությունը և բնույթով մոտ է հավասարաչափ շարժման:
Այլ մարմինների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներցիա:
Իներցիա լատինական բառ է և նշանակում է անշարժություն, անգործություն:

Այլ մարմինների ազդեցության բացակայության դեպքում մարմնի` իր արագությունը հաստատուն պահելու հատկությունը կոչվում է իներտություն, իսկ նրա շարժումը` շարժում իներցիայով:
 
Իներցիայի երևույթին ականատես ենք լինում բոլոր այն դեպքերում, երբ փորձում ենք շարժման մեջ դնել որևէ մարմին, կանգնեցնել շարժվող մարմինը, փոխել մարմնի արագության մեծությունը կամ ուղղությունը:

styazh16.jpg      boy.jpg