Տեսություն

Մարմնի զանգված
 
Ուշադրություն
Մարմինների  փոխազդեցության հետևանքով նրանց ձեռք բերած արագությունները կարող են տարբեր լինել: Դիտարկենք, թե ինչի՞ց է կախված սայլակների ձեռք բերած արագությունը:
Սայլակին ամրացնենք առաձգական թիթեղ, որը ճկված է  և կապված է թելով, ճկված թիթեղը հպենք նույն սայլակից: Այրենք թելը՝ երկու սայլակներն էլ սկսում են շարժվել  հակադիր ուղղություններով, տեղափոխվելով նույն հեռավորության վրա:
 
images (15).jpg
 
Փոխենք փորձի պայմանները՝ ճկված թիթեղին հպենք այլ սայլակ:
 
images (8).jpg
 
Թելն այրելուց հետո թիթեղն ուղղվում է:  Այս դեպքում, երբ սայլակները տարբեր են, տարբեր են նաև դրանց ձեռք բերած արագությունները:
 
Եթե փոխազդեցության ժամանակ մի մարմինն իր արագությունն ավելի քիչ է փոխում, քան մյուսը, ասում են, որ այն ավելի իներտ է:
Օրինակ
Կրակոցի ժամանակ հրանոթն ավելի փոքր արագություն է ձեռք բերում, քան արկը, հետևաբար հրանոթը արկից իներտ է:
Բոլոր մարմիններն օժտված են այնպիսի հատկությամբ, որ նրանց արագությունն ակնթարթորեն չի կարելի փոխել: Օրինակ, շարժումը սկսող մարզիկի, ավտոմեքենայի, ինքնաթիռի արագությունն աստիճանաբար է աճում: 
 
Ակնթարթորեն չի կարող կանգնել նաև շարժվող մարմինը: Օրինակ, արգելակող ավտոմեքենան մինչև կանգ առնելը որոշ ճանապարհ է անցնում, և դա պետք է հաշվի առնել վթարներից խուսափելու համար:

Ակնթարթորեն չի փոխվում նաև մարմնի շարժման ուղղությունը: 
Մարմնի այդ հատկությունը կոչվում է իներտություն:
 
Ուշադրություն
Տարբեր մարմիններ ունեն տարբեր իներտություններ:
 
Մարմնի իներտության քանակական չափն անվանում են զանգված:
 
Դիցուք վերը նշված փորձի սայլակներից առաջինը  ձեռք է բերել  v1 արագություն, իսկ երկրորդը` v2 : Նշանակենք սայլակների զանգվածները  m1 և m2 :
Քանի անգամ v2 -ը փոքր է v1 -ից, այնքան անգամ երկրորդ սայլակն իներտ է առաջինից և, հետևաբար, այնքան անգամ ավելի մեծ զանգված ունի, քան առաջինը:  m2=v1v2m1   կամ  m1v1=m2v2
 
Զանգվածի չափման միավոր
ՄՀ-ում զանգվածի չափման միավորը 1 կիլոգրամն է:
Գործնականում օգտագործվում են նաև զանգվածի այլ միավորներ՝
\(1 տ = 1000 \)կգ, \(1 գ = 0,001\) կգ, \(1\) մգ \(= 0,000001\) կգ։

Թանկարժեք քարերի զանգվածն արտահայտում են կարատներով՝ \(1\) կարատ \(= 0,2\) գ:
 
Մարմնի զանգվածը որոշելու համար  տարբեր եղանակներ կան, որոնցից ամենատարածվածը  կշռելն է։
 
Կշռելու համար օգտագործում են կշեռքներ:
 
Ուշադրություն
Զանգվածն ունի կարևոր հատկություններ: Փորձերը ցույց են տալիս, որ
1) մի քանի մարմինների գումարային զանգվածը հավասար է նրանց զանգվածների գումարին
2) մարմնի զանգվածը հավասար է նրա առանձին մասերի զանգվածների գումարին: