Տեսություն

Մի ուղղով ուղղված երկու ուժերի գումարումը
Սովորաբար մարմնի վրա ազդում է մի քանի ուժ: Այդ դեպքում նրանց ազդեցությունը բնութագրվում է համազոր ուժով:
 
равнодейств.jpg
 
 
Ուժերի համազոր կոչվում է այն ուժը, որը մարմնի շարժման վրա թողնում է նույն ազդեցությունը, ինչ որ այդ ուժերը միասին:
Համազոր ուժը գտնելու գործողությունը կոչվում է ուժերի գումարում:
 
Ինչպես գիտենք, ուժը վեկտորական մեծություն է:
 
Ուշադրություն
Վեկտորական մեծությունների հետ գործողությունները (օրինակ գումարումը) էապես տարբերվում են  սկալյար մեծությունների (դրանք այն մեծություններն են, որոնք բնութագրվում են միայն մեծությամբ, օրինակ՝ զանգված) կատարվող գործողություններից: Այս մեծությունների հետ աշխատելիս չպետք է մոռանալ դրանց ուղղությունների մասին:
Դիտարկենք ամենապարզ դեպքը՝ ուժերն ուղղված են մեկ ուղղի երկայնքով:
 
Այստեղ մենք ունենք երկու մասնավոր դեպք.
 
1. Ուժերն ուղղված են մի ուղղությամբ՝ համուղղված են: Փորձերի արդյունքում պարզվել է, որ  (տե՛ս նկար, որտեղ համազոր ուժը նշանակված է R տառով) համուղղված ուժերի համազորն ուղղված է ազդող ուժերի ուղղությամբ, իսկ նրա մեծությունը հավասար է այդ ուժերի մեծությունների գումարին. 
 
R=F1+F2
сила (2).jpg 
 
2. Ուժերն ուղղված են հակադիր  ուղղություններով (հակուղղված են):  Փորձերի արդյունքում պարզվել է, որ այս դեպքում` հակուղղված ուժերի (տե՛ս նկար, որտեղ համազոր ուժը նշանակված է R տառով) համազորն ուղղված է մեծությամբ մեծ ուժի ուղղությամբ, իսկ նրա մեծությունը հավասար է մեծ ու փոքր ուժերի մեծությունների տարբերությանը.
 
R=F1F2, եթե  F1>F2R=F2F1, եթե  F1<F2
 
сила--.jpg
 
сила0.jpg
 
Եթե մարմնի մի կետում կիրառված հակուղղված ուժերի մեծություններն իրար  հավասար են    (F1=F2), դրանց համազոր \(R\) ուժը հավասար է զրոյի (տե՛ս նկար, որտեղ համազոր ուժը նշանակված է \(R\) տառով):
 
Ուշադրություն
Այս դեպքում ասում են, որ դրանք իրար հավասարակշռում են: Այս դեպքում դադարի վիճակում գտնվող մարմինը դադարի վիճակում էլ կմնա, իսկ շարժվող մարմինն իր ունեցած արագությամբ կշարունակի ուղղագիծ հավասարաչափ: