Տեսություն

Նյութի խտություն
 
Մարմինները պատրաստվում են տարբեր նյութերից: Նկարում պատկերված են՝ ա) նույն ծավալն ունեցող մարմիններ, որոնք ունեն տարբեր զանգվածներ և բ) տարբեր ծավալ ունեցող մարմիններ, որոնց զանգվածները հավասար են:
 
img1.gifimg2.gif
 
Այս դեպքերին կարող ենք ավելացնել ևս մեկը՝ միևնույն նյութից պատրաստված մարմիններից ավելի մեծ զանգված ունի այն մարմինը, որի ծավալը մեծ է:
Այս ամենը կարելի բացատրել, ծանոթանալով նյութի կարևոր բնութագրերից մեկի՝ խտության հետ:
Մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությունը կոչվում է նյութի խտություն:

Այսինքն,   խտություն=զանգվածծավալ
 
Կիրառենք ընդունված նշանակումները. \(m\)`զանգված, \(V\)` ծավալ, \(ρ\)` խտություն,
 
կստանանք.  ρ=mV
 
Ուշադրություն
Այստեղից երևում է, որ նյութի խտությունը  թվապես հավասար է միավոր ծավալով նյութի զանգվածին:
 
Խտության միավոր
  
Միավորների ՄՀ-ում զանգվածի միավորը \(1\) կգ-ն է, իսկ ծավալինը` \(1\) մ3-ը, ուստի նյութի խտության միավորը կլինի \(1\) կգմ3:
 
Գործնականում խտությունը հաճախ արտահայտում են նաև \(1\) գսմ3-ով: Հաշվի առնելով, որ \(1\) գ \(=\) \(0,001\) կգ, \(1\)սմ3 \(=\) \(0,000001\)մ3, կստանանք, որ \(1\)կգմ3 \(=\) \(0,001\)գսմ3:
 
Բնության մեջ գոյություն ունեցող գրեթե բոլոր նյութերի խտությունները որոշված են, և կազմված են համապատասխան աղյուսակներ:
Օրինակ
Օրինակ, աղյուսակում պղնձի խտության համար նշված է, որ նրա խտությունը  8 900 կգմ3 է, կամ 8,9 գսմ3 է: Դա նշանակում է, որ 1 մ3 պղնձի զանգվածը 8900 \(կգ\) է, կամ 1 սմ3 պղնձի զանգվածը 8,9 \(գ\) է:
Ջրի խտությունը  1000 կգմ3 նշանակում է, որ 1 մ3 ջրի զանգվածը 1000 \(կգ\) է:
Ուշադրություն
Նյութի խտությունը կախված է ջերմաստիճանից, քանի որ ջերմաստիճանի փոփոխության հետ փոխվում է նյութը կազմող մասնիկների միջև եղած հեռավորությունը: Սովորաբար, երբ ջերմաստիճանը մեծանում է, նյութի խտությունը փոքրանում է:
Դա է պատճառը, որ խտությունների աղյուսակների վերնագրում նշվում է, թե որ ջերմաստիճանի դեպքում են կատարվել հաշվարկները: