Տեսություն

Հնում օգտագործվել են ծավալի չափման տարբեր միավորներ՝ գդալ, շտոֆ, բուռ և այլն: Դրանց մի մասն արդեն վաղուց մոռացվել է:
Միավորների միջազգային համակարգում ծավալի չափման հիմնական միավորը խորանարդ մետրն է  մ3
11111.jpg
 
                                   Խորանարդ մետր
 
Կենցաղում հեղուկների ծավալը հաճախ չափում են լիտրերով լ: Այն անվանվել է ֆրանսիացի գինեգործ Լիտրի անվամբ:
 
Ուշադրություն
Լիտրը խորանարդ դեցիմետրն է  1լ=1դմ3:          
Չափանոթների բաժանման սանդղակները սովորաբար արտահայտվում են միլիլիտրներով՝   (մլ) 1մլ=1սմ3:
Ֆիզիկայում շատ կարևոր է կարողանալ կատարել անցումներ չափման մեկ միավորից՝ մյուսին: Դիտարկենք հետևյալ հարաբերությունները. 
 
1մ3=10դմ10դմ10դմ=1000դմ31մ3=100սմ100սմ100սմ=1000000սմ31մ3=1000մմ1000մմ1000մմ=1000000000մմ3

1դմ3=110մ110մ110մ=11000մ3=0,001մ3

1սմ3=1100մ1100մ1100մ=11000000մ3=0,000001մ3

1մմ3=11000մ11000մ11000մ=11000000000մ3=0,000000001մ3
Ծավալի որոշումը
Մարմնի ծավալը կարելի է հաշվել բանաձևերով.
 
prjamoug_pallelepiped.png
  
Ուղղանկյուն զուգահեռանիստի համար
 
Ծավալը=երկարությունլայնությունբարձրություն
 
Եթե նշանակենք երկարությունը  l1, լայնությունը l2, բարձրությունը  l3, ապա ծավալի բանաձևը կընդունի այսպիսի տեսք՝  V=l1l2l3:
 
Անկանոն մարմինների ծավալի  որոշման եղանակներից մեկն է ծավալի որոշումը ընկղմելու եղանակով.  
  1. չափանոթի մեջ լցնում են ջուր և չափում են դրա ծավալը,
  2. ջրի մեջ ընկղմում են մարմինը և որոշում են մարմնի և ջրի ընդհանուր ծավալը, 
  3. մարմնի ծավալը որոշելու համար   ընդհանուր ծավալից հանում են սկզբնական ծավալը:
объем-неправильных-тел.gif
 
Ծավալի  որոշ արտահամակարգային (անգլիական) միավորներ
 
Ակրոֆուտ  \(= 1233,48\) մ3
Խորանարդ դյույմ \(= 16,39\) սմ3
Նավթի բարել \(= 158,99\) դմ3
Բուշել  (ԱՄՆ) \(= 35,24\) դմ3
Հեղուկի գալոն  (ԱՄՆ) \(= 3,78\) դմ3
Պինտ \(= 0,57\) դմ3