Տեսություն

ԴԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՐՁԵՐ
 
Շրջակա աշխարհի մասին դիտումներն ու փորձերը գիտելիքների աղբյուր են:
  

Ինչո՞վ են տարբերվում դիտումները  փորձերից:

 
gipoteza.png 
Դիտումները եղել և մնում են բնության շատ երևույթների մասին գիտելիքների առաջին աղբյուրը:
Դիտումներից է սկսվում բնության ամեն մի երևույթի ուսումնասիրությունը: Դիտելով բնության այս կամ այն երևույթը՝ մենք դրա մասին որոշակի տեղեկություններ ենք ստանում: Ապա փորձում ենք բացատրել երևույթը, այսինքն` պարզել, թե ինչու և ինչպես է այն ընթանում: Դրա համար նախ արվում է որոշակի ենթադրություն կամ, ինչպես ընդունված է ասել, առաջադրվում է վարկած: Առաջադրված վարկածն ստուգելու համար դրվում են հատուկ փորձեր (կամ գիտափորձեր), կատարվում են փորձարարական հետազոտություններ: Եթե փորձը չի հաստատում վարկածը, ապա վարկածը համարվում է կեղծ և հերքվում է: Իսկ եթե փորձը հաստատում է վարկածը, ապա այն դառնում է ֆիզիկական գիտելիք:
 
Ուշադրություն
Փորձը հնարավորություն է տալիս կրկնել ուսումնասիրվող երևույթը և դիտել այն մի քանի անգամ և տարբեր պայմաններում, կամ, հակառակը, դիտել երևույթը մի քանի անգամ՝ նույն պայմաններում:  
Օրինակ
Դիտելով գնդակի անկումը, մենք տեսնում ենք, որ այն դեպի ներքև է ընկնում: Այստեղից մենք ենթադրություն են անում, որ դա հետևանք է Երկրի ձգողության: Իսկ պարզելու համար, թե ինչպե՞ս է տեղի ունենում անկումը (ինչպե՞ս է փոխվում գնդակի արագությունը անկման ընթացքում, որքա՞ն է տևում անկումը և այլն) պետք է հատուկ փորձեր կատարենք: Այդպես ժամանակին վարվեց Գալիլեո Գալիլեյը՝ բաց թողնելով գնդեր Պիզայի հանրահայտ թեք աշտարակից: Ուսումնասիրելով գնդերի շարժումները, նա հայտնագործեց մարմինների անկման օրենքները: Դա խթանեց գիտության զարգացմանը, արդյունաբերության և արտադրության առաջընթացին, ինչն օգտագործվեց հօգուտ մարդկության:
Ընդհանրացնելով բնության երևույթների մասին դիտումների և փորձերի արդյունքներում ստացված տվյալները՝ գիտնականները հայտնաբերում են առավել ընդհանուր օրինաչափություններ և օրենքներ:
Օրենքները միմյանց են կապում բնության տարբեր երևույթներ, հնարավորություն են տալիս հասկանալ բնության երևույթների իրական պատճառները, կանխատեսել դրանց ընթացքը և կառավարել հետևանքները:
Այսպիսով, փորձերը դիտումներից տարբերվում են նրանով, որ դրանք անցկացվում են որոշակի նպատակով, վաղօրոք մտածված պլանով:
Ֆիզիկական երևույթների ուսումնասիրությունն իրականացվում է հետևյալ հաջորդականությամբ:
  
Ուշադրություն
Դիտում  Վարկած  Փորձ  Օրինաչափություն
 Փորձի կատարման ընթացքում կատարում են որոշակի չափումներ, ինչի համար օգտագործվում են չափիչ սարքեր: 

men.png
svari.png
չափագլաններ
կշեռք
str.png
zemestr.png
հոսանքի չափումներ կատարող սարք
երկրաշարժի գրանցման սարք
Աղբյուրները
Պյորիշկին Ա. Վ. Ֆիզիկա 7-րդ դասարան, 14-րդ հրատ., Մ.,Դրոֆա , 2010