Տեսություն

Միավորների միջազգային համակարգ
Որպեսզի ֆիզիկայում հնարավոր լինի համեմատել տարբեր երկրներում ստացված հետազոտությունների և չափումների արդյունքները, անհրաժետ է օգտագործել միևնույն միավորները:
Հաշվի առնելով, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներն իրար հետ կապված են գիտական, մշակութային, առևտրական և այլ կապերով, այդ երկրների փոխադարձ համաձայնությամբ և պայմանավորվածությամբ ստեղծվել է Միավորների միջազգային համակարգը, կրճատ` ՄՀ:

ՄՀ-ի հիմնական միավորները և դրանց սահմանումը.
  
ՄՀ-ի հիմնական միավորը
Սահմանում
մետր [մ]
այն հեռավորությունն է, որ լույսն անցնում է վակուումում \(1/299 792 458\) վայրկյան  ժամանակահատվածում:
կիլոգրամ [կգ]
Պլատինի և իրիդիումի համաձուլվածքից պատրաստված գլան է, որի տրամագիծը և բարձրությունը մոտավորապես 39 մմ են: Այն պահվում է Ֆրանսիայի Սևր քաղաքում (մինչև օրս օգտագործվող միակ միջազգային չափանմուշն է):
վայրկյան [վ]
\(133\) \(Cz\) ցեզիումի ատոմի իզոտոպի ճառագայթման ընթացքում կատարված տատանումների \(9 192 631 770\) պարբերություններն են
Բազմապատիկ և մասնային միավորներ
թիվը /բազմապատկիչը/
նախդիր/նախածանց
նշան
11000
միլի
մ
1100
սանտի
ս
110
դեցի
դ
10
դեկա
դա
100
հեկտո
հ
1000
կիլո
կ