Տեսություն

Ճնշում:Ճնշման ուժ: Պինդ մարմինների ճնշումը
 
Մարմնի կողմից  հենարանի վրա նրա մակերևույթին ուղղահայաց ազդող ուժը կոչվում է ճնշման ուժ:
Բազմաթիվ դիտումները և փորձերը ցույց են տալիս, որ մարմնի վրա ուժի ազդեցության արդյունքը կախված է ոչ միայն նրա մակերևույթին ազդող ուժի մեծությունից, այլև այն մակերևույթի  մակերեսից, որի վրա ազդում է ուժը, իսկ ավելի ճիշտ` ճնշման ուժի և այդ մակերեսի հարաբերությունից:
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է \(ճ\)նշում:
Եթե ճնշումը նշանակենք  \(p\), մակերևույթի մակերեսը` \(S\), իսկ ճնշման ուժը` \(F\), ապա սահմանման համաձայն.
P=FS
Քանի որ միավորների ՄՀ -ում ուժն արտահայտվում է նյուտոններով, իսկ մակերեսը՝ քառակուսի մետրերով, ապա ճնշման միավորը կլինի  1Նմ2 -ը:
 Դա այն ճնշումն է, որն առաջացնում է \(1\) Ն ճնշման ուժ  \(1\) մ² մակերեսով մակերևույթի վրա ազդելիս:
 Ի պատիվ ֆրանսիացի գիտնական Պասկալի՝ այդ միավորը կոչվում է պասկալ՝
 1 Պա = 1Նմ2
Ուշադրություն
Գործածվում են նաև ճնշումը չափելու այլ միավորներ՝ հեկտոպասկալ (հՊա), կիլոպասկալ (կՊա) և մեգապասկալ (ՄՊա).
1 հՊա = 100 Պա, 1 կՊա = 1000 Պա, 1 ՄՊա = 1000000 Պա