Տեսություն

Ջրաբաշխական մամլիչ, կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը 
Համաձայն Պասկալի օրենքի, հեղուկներն ու գազերն իրենց վրա գործադրվող ճնշումը միատեսակ են հաղորդում բոլոր ուղղություններով։
 Հեղուկների այդ հատկությունը հնարավորություն ստեղծեց կառուցել տարբեր մեքենաներ, որոնց գործողությունը հիմնված է հեղուկների շարժման և հավասարակշռության օրենքների վրա: Այդ  մեքենաներն անվանում են հիդրավլիկ (հունարեն հիդրո՝ ջուր և ավլոս՝ խողովակ բառերից): Դրանց թվին է պատկանում  ջրաբաշխական մամլիչը: Կառուցվածքը տե՛ս նկարում.
  
images (23).jpg     скачанные файлы (4).jpgскачанные файлы (1).jpg
  
Ջրաբաշխական մամլիչի հիմնական մասը բաղկացած է տարբեր տրամագծերով երկու
գլաններից, որոնք միացված են խողովակով, լցված են հեղուկով (ջրով կամ հանքային յուղով) և փակված գլանների պատերին կիպ հպված շարժական մխոցներով:
 
Ջրաբաշխական մամլիչը պարզ մեխանիզմների նման հնարավորություն է տալիս փոքր ուժով մեծ ուժ ստանալ, այսինքն, ուժի մեջ շահում ստանալ: Իրոք, եթե \(S1\) մակերեսով
փոքր մխոցի վրա կիրառենք դեպի ներքև ուղղված \(F1\) ուժ, ապա այդ մխոցի տակ հեղուկի ճնշումը կմեծանա p=F1S1-ով։ Պասկալի  օրենքի համաձայն՝ հեղուկի ճնշումը նույնքանով կմեծանա նաև մեծ մխոցի տակ: Հետևաբար, հեղուկը մեծ մխոցի վրա կսկսի ազդել դեպի վեր ուղղված մի ուժով, որը հավասար է այդ \(p\) ճնշման և մեծ մխոցի \(S2\) մակերեսի արտադրյալին:
Այդ ուժին հավասար \(F2\) ուժով էլ պետք է վերևից  ազդել մեծ մխոցի վրա, որպեսզի հեղուկը և մխոցները գտնվեն հավասարակշռության վիճակում: Այսպիսով, \(F1\) ուժին հավասարակշռող \(F\)\(2 \) ուժը հավասար է.
 
F2=pS2=F1S1S2   կամ F2=S2S1F1
Ստացված արտահայտությունը գրենք այլ կերպ՝ F1S1=F2S2
Այս հավասարության ձախ մասում \(F1\) ուժի առաջացրած ճնշումն է, իսկ աջ մասում՝ \(F2  \)-ի: Ուրեմն, ջրաբաշխական մամլիչի մխոցների վրա ազդող ուժերը հավասարակշռում են միմյանց, եթե նրանց առաջացրած ճնշումներն իրար հավասար են: Սա հեղուկի և մխոցների հավասարակշռության պայմանն է:
 Հավասարությունը  ներկայացնենք մեկ այլ տեսքով՝  S2S1=F2F1
Ստացվեց, որ քանի անգամ երկրորդ մխոցի մակերեսը մեծ է առաջին մխոցի մակերեսից, այնքան անգամ այդ մխոցի վրա ազդող ուժը մեծ է առաջին մխոցի վրա ազդող ուժից:
Այսպիսով, ուժի մեջ շահումը, որը ստացվում է տվյալ ջրաբաշխական մամլիչով, որոշվում է նրա մխոցների մակերեսների
\(S2/S1 \)հարաբերությամբ։ Ինչքան մեծ է մխոցների մակերեսների հարաբերությունը, այնքան մեծ է ուժի շահումը։

Մեխանիկայի «ոսկե կանոնը» և ջրաբաշխական մամլիչը: Կորուստ ճանապարհի մեջ

images (12) - Copy.png

Ջրաբաշխական մամլիչում չենք կարող շահել աշխատանքի մեջ: Իրոք, երբ փոքր մխոցը 
\(F1\)  ուժի ազդեցության տակ \(h1 \)-ով տեղափոխվում է ներքև, ձախ գլանում հեղուկի ծավալը փոքրանում է \(S1h1 \)-ով,  իսկ աջ գլանում՝ մեծանում \(S\)\(2\)\(h\)\(2\)-ով: Քանի որ հեղուկն իր ծավալը չի փոխում (փոխում է մի այն ձևը), ապա՝  \(S1h1 = S2h2\)

\( \)Ուրեմն, քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ: