Տեսություն

 Նկարում պատկերված են տարբեր տեսակի մի քանի անոթեր։ Դրանք  բոլորը տարբեր ձև ունեն, բայց  միացած են միմյանց։ Այդպիսի անոթները կոչվում են հաղորդակից անոթներ։
 
images (15).jpg
 
                                              Հաղորդակից անոթների օրենքը
 
Ուշադրություն
Հաղորդակից անոթներում համասեռ հեղուկի ազատ մակերևույթները գտնվում են նույն մակարդակի վրա։
Եթե հաղորդակից անոթներից մեկի
մեջ լցնենք որևէ հեղուկ (օրինակ՝ \(ρ1\) խտություն ունեցող ջուր), իսկ մյուսի մեջ` մի այլ հեղուկ (օրինակ՝ \(ρ2\) խտություն ունեցող կերոսին), ապա այդ հեղուկների մակարդակները տարբեր կլինեն (տե՛ս նկ
 
images (2).jpg
 
Սակայն, քանի որ այս դեպքում էլ հեղուկները հանգստի վիճակում են, ապա առաջվա նման կարելի է պնդել, որ հեղուկների աջ և ձախ սյուների կողմից առաջացրած ճնշումները (օրինակ՝
նկարում կետագծով նշված մակարդակի վրա) հավասար են՝  \( p1= p2\)
 
images (2).jpg
 Ճնշումներից յուրաքանչյուրը արտահայտենք հիդրոստատիկ ճնշման բանաձևի միջոցով. 
\(p1 = ρ1gh1, p2 = ρ2gh2\)
 Այս արտահայտությունները հավասարեցնելով՝ ստանում ենք.
\(ρ1gh1 = ρ2gh2\), որտեղից՝  \(ρ1h1 = ρ2h2\)
 Որտեղից՝   \(ρ1h1 = ρ2h2\)
 Այս հավասարումից բխում է, որ եթե \(ρ1 > ρ2\), ապա՝ \(h1 < h2\)։ Իսկ սա նշանակում է, որ տարբեր խտության հեղուկներ պարունակող հաղորդակից անոթներում                                                     
Ուշադրություն
մեծ խտություն ունեցող հեղուկի սյան բարձրությունը պետք է փոքր լինի փոքր խտություն ունեցող հեղուկի սյան բարձրությունից։
 Ընդ որում, այս դեպքում հեղուկների սյուների բարձրությունները հաշվում են երկու հեղուկների միմյանց հետ շփվելու սահմանից (ասում են՝ բաժանման սահմանից)։