Տեսություն

Դինամիկայի հիմունքները
Դինամիկան մեխանիկայի այն բաժինն է, որն ուսումնասիրում է մեխանիկական շարժման առաջացման պատճառները:
Այլ մարմինների ազդեցություններն (ուժերն) են մեխանիկական շարժման առաջացման պատճառները:
Նյուտոնի առաջին օրենքը
Մարմինը պահպանում է իր արագությունը ոչ միայն այլ մարմինների ազդեցության բացակայության, այլ նաև դրանց հավասարակշռության դեպքում:
Օրինակ
Անկարգելորդը (պարաշյուտիստը) վայրէջքի վերջում շարժվում է հավասարաչափ, որովհետև պարանների կողմից նրա վրա ազդող ուժը համակշռում է Երկրի ձգողության ուժին: 
images333.jpg
 
Ուշադրություն
Փորձը ցույց է տալիս, որ իներցիայի օրենքը միշտ չէ, որ ճիշտ է: Երբ մարմնի շարժումը դիտարկվում է Երկրի կամ դրա նկատմամբ ուղղագիծ հավասարաչափ շարժում կատարող մարմնի նկատմամբ, ապա իներցիայի օրենքը գործում է մեծ ճշտությամբ: Բայց այն ճիշտ չէ, երբ մարմնի շարժումը դիտարկում ենք արագացող շարժում կատարող մարմնի նկատմամբ: Օրինակ, գնացքի վագոնում սեղանի վրա դրված գնդակը մնում է դադարի վիճակում և՛ այն դեպքում, երբ գնացքը կանգնած է կայարանում, և՛ երբ շարժվում է հավասարաչափ: 
Հաշվի առնելով այս հանգամանքը՝  Նյուտոնի առաջին օրենքը ձևակերպվում է այսպես.
Գոյություն ունեն հաշվարկման մարմիններ, որոնց նկատմամբ մարմինը պահպանում է դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում, կամ դրանց ազդեցությունները համակշռված են: 
123.gif
Աղբյուրները
Ս. Վ. Գրոմով , Ն. Ա. Ռոդինա,  Ֆիզիկա-8, հանրակրթական դպրոցի դասագիրք ( I, II, III և V գլուխների հեղինակ Ա. Մամյան); Երևան, Անտարես -2014 թ.