Տեսություն

Էլեկտրամագնիս:
Հոսանքակիր կոճի մագնիսական ազդեցությունը կարելի ուժեղացնել նրա մեջ երկաթե միջուկ մցնելով:
Երկաթե միջուկով կոճն անվանում են էլեկտրամագնիս:
Էլեկտրամագնիսները ունեն ավելի մեծ կիրառություններ քան հաստատուն մագնիսները, քանի որ.
 
1. էլեկտրամագնիսները հաստատուն մագնիսների համեմատությամբ ավելի հզոր են:
2. ցանկացած պահին էլեկտրամագնիսը կարելի անջատել կամ միացնել:
3. էլեկտրամագնիսի մագնիսական դաշտը կարելի հեշտությամբ փոփոխել:
 
Էլեկտրամագնիսները լինում են տարբեր ձևի, չափերի և մեկի փոխարեն կարող են պարունակել մի քանի կոճ:
 
$_3.jpg                 images.jpg
 
Էլեկտրամագնիսները լայն կիրառություն ունեն տեխնիկայում, արդյունաբերության մեջ և ռադիոէլեկտրոնիկայում:
 
Էլեկտրաշարժիչ:
Տարբեր էլեկտրական սարքերում մեծ կիրառություն ունեն նաև էլեկտրաշարժիչները, որտեղ օգտագործվում է մագնիսական դաշտի ազդեցությունը հոսանքակիր շրջանակի վրա:
 
Մագնիսական դաշտի պտտող ազդեցության շնորհիվ էլեկտրաշարժիչները էլեկտրական էներգիան վերափոխում են մեխանիկականի և կատարում՝ մեխանիկական աշխատանք:
 
9.gif
 
Էլեկտրաշարժիչի հիմանական մասերն են մագնիսը (էլեկտրամագնիսը) և մետաղալարի փաթույթը (խարիսխը)` բաղկացած մեծ թվով գալարներից, որոնք տեղադրված են երկաթե գլանի մակերևույթին արված ակոսների մեջ: Էլեկտրամագնիսը սնուցվում է հոսանքի նույն աղբյուրից, ինչ խարիսխի փաթույթը: Երբ փաթույթի միջով սկսում է հոսանք անցնել, մագնիսական դաշտը պտտեցնում է խարիսխը և շարժիչը սկսում է աշխատել:
 
82Lxwm.gif 
 
Էլեկտրամագնիսները հանդիսանում են տարբեր կենցաղային սարքերի հիմնական մասը:
 
3324514_orig.jpg        Tesla-Model-S-Charging.jpg
Ներքին այրման շարժիչների համեմատ էլեկտրաշարժիչները ունեն մեծ ՕԳԳ (մինչև 98%), ինչպես նաև բնապահպանական առումով ավելի մաքուր են:
Էլեկտրաշարժիչների հզորությունը կարող է փոխվել մի քանի Վտ-ից հազարավոր կՎտ-ի սահմաններում և հետևաբար էլեկտրաշարժիչները ունեն բազմազան կիրառություններ կենցաղային էլեկտրական սարքերում, արդյունաբերության մեջ և տրանսպորտում:
Աղբյուրները
Ֆիզիկա և աստղագիտություն 9; Է. Ղազարյան, Ա. Կիրակոսյան, Գ. Մելիքյան, Ռ. Թոսունյան, Ս. Մաիլյան, Ս. Ներսիսյան; Երևան 2009թ
Ֆիզիկա 9; Ս. Գրոմով, Ն. Ռոդինա, խմբագրությամբ Ա. Մամյանի; Երևան 2015թ