Տեսություն

Միավոր շրջանագիծ
Որպես թվային շրջանագիծ կարելի է օգտագործել ցանկացած շրջանագիծ, սակայն հարմար է դիտարկել միավոր շրջանագիծը:
Միավոր շրջանագիծ անվանում են այն շրջանագիծը, որի կենտրոնը գտնվում է կոորդինատների սկզբնակետում և, որի շառավիղը հավասար է \(1\)-ի:
                                                  Հիշիր քառորդների դասավորությունը
 
rinkis 3.jpg
rinkis 3 - Copy (3) - Copy.jpg
1) \(OX\) ճառագայթի դրական ուղղության և \(OA\) ճառագայթի կազմած անկյունը կոչվում է պտույտի անկյուն:
2) Պտույտի այն ուղղությունը, որը համընկնում է ժամացույցի սլաքի ուղղության հետ, կոչվում է բացասական ուղղություն, իսկ հակառակ ուղղությունը՝ դրական:
Կարևոր է հիշել \(0\)°,  \(90\)°,  \(180\)°,  \(270\)°,  \(360\)° անկյունների դիրքը:
 
Դրական անկյուն
 
rinkis - Copy.jpg
 
Բացասական անկյուն

rinkis - Copy - Copy (2).jpg
 
 
Միավոր շրջանագծի վրա նշենք \(225\)°-ի անկյունը:
 
rinkis - Copy - Copy (3).jpg
1) Պարզում ենք, թե որ քառորդում է գտնվում անկյունը:
 
Այն մեծ է \(180\)°-ից և փոքր է \(270\)°-ից:
Հետևաբար, անկյունը գտնվում է \(III\)-րդ քառորդում:

2) Հաշվում ենք, թե քանի աստիճանով է այս անկյունը տարբերվում \(180\)°-ից՝
 
\(225\)°\(= 180\)°\(+ 45\)°:
  
Միավոր շրջանագծի վրա նշենք \(-120\)°-ի անկյունը:
 
rinkis - Copy - Copy (2) - Copy.jpg
1) Պարզում ենք, թե որ քառորդում է գտնվում անկյունը: Պտույտը կատարվում է բացասական ուղղությամբ: Անկյունը
գտնվում է \(III\)-րդ քառորդում:  
 
2) Հաշվում ենք, թե քանի աստիճանով է այս անկյունը տարբերվում \(-90\)°-ից՝
 
\(-120\)°\(= -90\)°\(+ (-30\)°:
 
 
 
Աղբյուրները
Գ. Գ. Գևորգյան, Ա..Ա. Սահակյան, Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր, 10-րդ դասարան, Տիգրան Մեծ, 2009: