Տեսություն

Իրական թվեր
Ռացիոնալ չհանդիսացող թվերը, այսինքն, այն թվերը որոնք ամբողջ չեն և չեն ներկայացվում  mn կոտորակի տեսքով, որտեղ \(m\)-ը ամբողջ թիվ է, իսկ \(n\)-ը՝ բնական թիվ, կոչվում են իռացիոնալ թվեր:
 
Իռացիոնալ թվերը կարելի է սահմանել նաև հետևյալ կերպ:
Իռացիոնալ թիվ կոչվում է անվերջ ոչ պարբերական տասնորդական կոտորակը:
Օրինակ
\(0, 547...557505...113456...\)
Իռացիոնալ թվեր կարելի է հանդիպել անջատելով քառակուսի արմատ՝
 
3 = 1,732050...
  
Պյութագորասի թեորեմի միջոցով համոզվում են, որ \(1\) սմ էջով \(ABC\) ուղղանկյուն եռանկյան \(AB\) ներքնաձիգի 12+12=2 սմ երկարությունը իռացիոնալ թիվ է:
 
ir.png
 
Ամենահայտնի իռացիոնալ թվերից մեկը π թիվն է: Այն ստանալու համար պետք է ցանկացած շրջանագծի երկարությունը բաժանել նրա տրամագծի վրա:
 
π= 3,141592...
Ռացիոնալ և իռացիոնալ թվերից բաղկացած թվային բազմությունը կոչվում է իրական թվերի բազմություն:
Իրական թվերի բազմությունը նշանակում են  տառով:
 
Աղբյուրները
Գ. Գ. Գևորգյան, Ա..Ա. Սահակյան, Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր, 10-րդ դասարան, Տիգրան Մեծ, 2009: