Տեսություն

Ընդհանուր արտադրիչի դուրս բերումը փակագծերից
Ընդհանուր արտադրիչը փակագծերից դուրս բերելը բաշխական օրենքի հետևանքն է:
 
Ուշադրություն
ac+bc=c(a+b)
ac¯+bc¯=c¯(a+b)
Ընդհանուր արտադրիչը գտնելու ալգորիթմը.

1. Գտնել բազմանդամի մեջ մտնող բոլոր միանդամների գործակիցների ամենամեծ ընդհանուր բաժանարարը: Դա հենց կլինի ընդհանուր թվային արտադրիչը (եթե գործակիցները ամբողջ թվեր են):

2. Գտնել բազմանդամի բոլոր անդամների ընդհանուր տառային մասը (ընտրել ամենափոքր աստիճանացույցը):

3. Առաջին երկու քայլերում գտնված ընդհանուր թվային արտադրիչի և ընդհանուր տառային մասի արտադրյալը հանդիսանում է այն ընդհանուր արտադրիչը, որը դուրս ենք բերում փակագծերից:
Օրինակ
5y4x20y2 բազմանդամը վերլուծենք արտադրիչների:
 
Լուծում:
 
1. \(5\) և \(20\) գործակիցների ամենամեծ ընդհանուր բաժանարարը հավասար է՝ \(5\):
2. Ամենափոքր ցուցիչով տառային մասն է՝ y2:
3. Առաջին երկու քայլերում գտնված ընդհանուր թվային արտադրիչի և ընդհանուր տառային մասի արտադրյալը՝ 5y2, այն ընդհանուր արտադրիչն է, որը դուրս ենք բերում փակագծերից՝ 5y4x20y2=5y2y2x4
Աղբյուրները
Ս. Մ. Նիկոլսկի, Մ.Կ. Պոտապով, Ն.Ն. Րեշետնիկով, Ա.Վ. Շեվկին, Հանրահաշիվ, 7-րդ դասարան, Անտարես, 2011: