Տեսություն

Միանդամի և բազմանդամի արտադրյալը մի բազմանդամ է, որի անդամներն են այդ միանդամի և բազմանդամի բոլոր անդամների արտադրյալները:
Օրինակ՝ բազմապատկենք a միանդամը և a+b բազմանդամը: Ստանում ենք՝aa+b=a2+ab
Հիշենք, որ միանդամը բազմանդամով բազմապատկելիս՝ ստանում ենք բազմանդամ:
 
Եթե վերևի օրինակի հավասարությունը գրենք հակառակ կարգով, ապա նկատում ենք, որ a2+ab բազմանդամը ներկայացվում է a միանդամի և a+b բազմանդամի արտադրյալի տեսքով՝ a2+ab=aa+b
Այս գործընթացը անվանում են ընդհանուր արտադրիչը փակագծերից դուրս բերում:
Մեր օրինակում փակագծերից դուրս է բերվել a ընդհանուր արտադրիչը:
 
Ահա ընդհանուր արտադրիչը փակագծերից դուրս բերման ևս մեկ օրինակ՝
3x3yx2y2=x2y3xy
 
Բազմանդամի անդամները միանդամով բազմապատկելիս օգտակար է հիշել, որ՝ նույն հիմքով աստիճանները բազմապատկելիս, ցուցիչները գումարվում են՝ aman=am+n
Օրինակ
ա)74a5+2ab=74a5+72ab=28a5+14ab,
 
բ) y3x2x2=yx23x2x2=x2y3x2+2=x2y3x4 
Եթե բազմանդամը բազմապատկենք (-1) թվով, ապա կստանանք տրված բազմանդամի հակադիր բազմանդամը (գումարելիները կփոխեն իրենց նշանները հակադիրներով):
Եթե բազմանդամը բազմապատկենք 1 թվով, ապա կստանանք հենց նույն բազմանդամը (ոչինչ չի փոխվի):
Աղբյուրները
Ս. Մ. Նիկոլսկի, Մ.Կ. Պոտապով, Ն.Ն. Րեշետնիկով, Ա.Վ. Շեվկին, Հանրահաշիվ, 7-րդ դասարան, Անտարես, 2011: