Տեսություն

Ուղիղ և հակադարձ համեմատականություն
Երկու մեծություններ կոչվում են ուղիղ համեմատական, եթե մեծություններից մեկը մի քանի անգամ մեծացնելիս (փոքրացնելիս) մյուսը մեծանում է (փոքրանում է) նույնքան անգամ:
Օրինակ: Դիցուք մեկ գրիչն արժե \(100\) դրամ: Ապա երկու գրիչները կարժենան \(200\) դրամ, երեք գրիչները կարժենան \(300\) դրամ և այլն: Ստանում ենք հետևյալ աղյուսակը՝
 
Գրիչների քանակը (հատ)\(1\)\(2\)\(3\)\(4\)\(5\)\(6\)\(7\)\(8\)\(9\)\(10\)
Գրիչների արժեքը (դրամ)\(100\)\(200\)\(300\)\(400\)\(500\)\(600\)\(700\)\(800\)\(900\)\(1000\)
 
Նկատում ենք, որ գրիչների քանակը մի քանի անգամ ավելացնելիս, դրանց արժեքն ավելանում է նույնքան անգամ: Սա նշանակում է, որ գրիչների արժեքն ուղիղ համեմատական է, դրանց քանակին:
Երկու մեծություններ կոչվում են հակադարձ համեմատական, եթե մեծություններից մեկը մի քանի անգամ մեծացնելիս մյուսը նույնքան անգամ փոքրանում է:
Օրինակ
Դիցուք մեքենան հասարաչափ շարժվելով պիտի անցնի \(600\) կիլոմետր: Եթե նա շարժվի \(60\) կմ/ժ արագությամբ, ապա այդ ճանապարհը նա կանցնի \(10\) ժամում: Իսկ եթե նա ավելացնի արագությունը և շարժվի \(100\) կմ/ժ արագությամբ, ապա ժամանակը կպակասի և այդ ճանապարհը նա կանցնի \(6\) ժամում: 
 
Կազմենք ենք հետևյալ աղյուսակը՝
 
Ծախսած ժամանակը (ժամ)\(20\)\(10\)\(5\)
Արագությունը (կմ/ժ)\(30\)\(60\)\(120\)
 
Աղյուսակից երևում է, որ արագությունը երկու անգամ մեծացնելիս, ժամանակը երկու անգամ պակասում է: Սա նշանակում է, որ մեքենայի արագությունը և ծախսած ժամանակը հակադարձ համեմատական մեծություններ են:
Աղբյուրները
Ս. Մ. Նիկոլսկի, Մ.Կ. Պոտապով, Ն.Ն. Րեշետնիկով, Ա.Վ. Շեվկին, Հանրահաշիվ, 7-րդ դասարան, Անտարես, 2011: