Տեսություն

Եթե կոտորակների հայտարարներն իրարից տարբեր բազմանդամներ են, ապա այդպիսի կոտորակները գումարելու կամ հանելու համար պետք է՝
  •  գտնել ընդհանուր հայտարարը,
  •  կոտորակները բերել ընդհանուր հայտարարի,
  •  կատարել գումարումը կամ հանումը,
  •  հնարավորինս կրճատել ստացված կոտորակը:
Եթե կոտորակների հայտարարները բազմանդամներ են, ապա նրանց ընդհանուր հայտարարը ևս կլինի բազմանդամ: Այն կարելի է որոշել հետևյալ կերպ՝
  • բոլոր հայտարարները վերլուծում ենք արտադրիչների (եթե դա հնարավոր է),
  • մի հայտարարից վերցնում ենք բոլոր արտադրիչները, իսկ մյուսից միայն այնպիսինները, որոնք չկան առաջին հայտարարում (որոնք պակասում են):
Եթե հայտարարների բազմանդամները հնարավոր չէ վերլուծել արտադրիչների, կամ հայտարարները իրար հետ չունեն ընդհանուր արտադրիչներ, ապա ընդհանուր հայտարարը հավասար է բոլոր կոտորակների հայտարարների արտադրյալին:
  
Գտնված ընդհանուր հայտարարը հարմար է միանգամից գրել «նոր» կոտորակի հայտարարում և գտնել համարիչը:  
teo7_1.PNG
Օրինակ
Կատարենք այս գումարումը՝ x1x2xy+1yxyy2
Լուծում:
 
1) Կոտորակների հայտարարները վերլուծենք արտադրիչների՝
x1x2xy+1yxyy2=x1x(xy)+1yy(xy)
 
2) Գտնենք ընդհանուր հայտարարը:
Առաջին կոտորակի \(x ( x - y )\) հայտարարին երկրորդ կոտորակի հայտարարի հետ համեմատած պակասում է y արտադրիչը: Հետևաբար, ընդհանուր հայտարարը կլինի՝ xxyy=xyxy
 
3) Կոտորակները բերում ենք ընդհանուր հայտարարի, գումարում ենք համարիչները և կրճատելով պարզեցնում արդյունքը՝
teo7_2.PNG
Աղբյուրները
Ս. Մ. Նիկոլսկի, Մ.Կ. Պոտապով, Ն.Ն. Րեշետնիկով, Ա.Վ. Շեվկին, Հանրահաշիվ, 8-րդ դասարան, Անտարես, 2012: