Տեսություն

Այն հանրահաշվական արտահայտությունը, որը կազմված է թվերից, փոփոխականներից և նրանց նկատմամբ կիրառված գումարման, հանման, բազմապատկման, բաժանման և բնական աստիճանի բարձրացման գործողություններից, կոչվում է ռացիոնալ արտահայտություն:  
 
Հավասարումը, որի աջ և ձախ մասերը ռացիոնալ արտահայտություններ են, կոչվում է ռացիոնալ հավասարում:
Ռացիոնալ հավասարումն ունի հետևյալ տեսքը՝  \(h(x) = q(x)\), որտեղ \(h(x)\)-ը և \(q(x)\)-ը ռացիոնալ արտահայտություններ են: 
Հիշենք, որ \(x\) անհայտով հավասարման արմատ կամ լուծում անվանում են այն թիվը, որը հավասարման մեջ \(x\)-ի փոխարեն տեղադրելով, ստանում ենք ճիշտ թվային հավասարություն:
Լուծել հավասարումը՝ նշանակում է գտնել նրա բոլոր արմատները կամ ցույց տալ, որ արմատներ չկան:
Օրինակ
Դիտարկենք 2xx3+112=3x հավասարումը:
 
Հավասարման ձախ մասում կոտորակները բերենք ընդհանուր հայտարարի՝
 
4x+11x32x3=3x15x332x3=3x
 
Տեսնում ենք, որ ստացված հավասարման աջ և ձախ մասերը ռացիոնալ արտահայտություններ են, հետևաբար հավասարումը ռացիոնալ է:
Մինչև հիմա մենք կարողանում էինք լուծել այնպիսի ռացիոնալ հավասարումներ, որոնք տարբեր ձևափոխությունների և դատողությունների միջոցով հաջողվում էր բերել գծային հավասարման:
 
Հիմա մենք ավելի շատ բան գիտենք և կկարողանանք լուծել ոչ միայն գծայինի բերվող ռացիոնալ հավասարումները, այլ նաև քառակուսային հավասարման բերվողները:
Աղբյուրները
Ս. Մ. Նիկոլսկի, Մ.Կ. Պոտապով, Ն.Ն. Րեշետնիկով, Ա.Վ. Շևկին, Հանրահաշիվ, 9-րդ դասարան, Անտարես, 2013