Տեսություն

\(у = f(x + l) + m\) ֆունկցիայի գրաֆիկի կառուցումը \(у = f(x)\)-ի գրաֆիկի միջոցով
Կա  \(у = f(x + l) + m\) ֆունկցիայի գրաֆիկը կառուցելու երկու եղանակ:
Առաջին եղանակ
  
1. Կառուցել  \(y = f(x)\) ֆունկցիայի գրաֆիկը:
 
2. Տեղաշարժել  \(y = f(x)\) ֆունկցիայի գրաֆիկը  \(x\)-երի առանցքի ուղղությամբ  l միավորով՝ դեպի ձախ, եթե \(l>0\) և դեպի աջ, եթե \(l<0\):
 
3. Տեղաշարժել ստացված գրաֆիկը \(y\)-երի առանցքի ուղղությամբ  m միավորով՝ դեպի վերև, եթե \(m>0\) և դեպի ներքև, եթե \(m<0\):
Օրինակ
Կառուցենք  y=x223 ֆունկցիայի գրաֆիկը:
 
Կառուցենք  y=x2 ֆունկցիայի գրաֆիկը և այն տեղաշարժենք \(2\) միավորով դեպի աջ:
 
Կստանանք  y=x22 ֆունկցիայի գրաֆիկը:
 
1.png
 
Տեղաշարժելով  y=x22 պարաբոլը \(3\) միավորով դեպի ներքև` ստանում ենք y=x223 ֆունկցիայի գրաֆիկը:
 
2.png
Երկրորդ եղանակ
  
1. Տրված կոորդինատային համակարգում կառուցել նոր համակագ, որի առանցքներն են  \(x=-l\)  և \(y=m\) ուղիղները, իսկ սկզբնակետը \((-l; m)\) կետն է:
 
2. Նոր համակարգում կառուցել  \(y = f(x)\) ֆունկցիայի գրաֆիկը:
Օրինակ
Կառուցենք y=x223 ֆունկցիայի գրաֆիկը:
 
3.png
Աղբյուրները
Ս. Մ. Նիկոլսկի, Մ.Կ. Պոտապով, Ն.Ն. Րեշետնիկով, Ա.Վ. Շևկին, Հանրահաշիվ, 9-րդ դասարան, Անտարես, 2013: