Տեսություն

Անկատար դերբայ
Անկատար դերբայը ցույց է տալիս գործողությունն ընթացքի մեջ կամ կատարման վիճակում:
Ունի ում վերջավորություն, որն ավելանում է բայի հիմքին՝ անորոշ դերբայի ել, ալ վերջավորության փոխարեն, և օժանդակ բայի հետ կազմում է դիմավոր ձևեր՝ դառնալով ստորոգյալ:
Օրինակ
Դառնաշունչ քամին ծառերի ճյուղերից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում տանում էր հեռու ձորերը. նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ:
Պոկում, քշում, տանում, խոնարհվում  բայերը անկատար դերբայներ են, որոնք բոլորն էլ նախադասության մեջ հանդես են եկել որպես ստորոգյալ: