Տեսություն

Ապակատար դերբայ
Ապակատար դերբայը ցույց է տալիս գործողությունը չսկսված, կատարելի վիճակում:
Կազմվում է՝ անորոշ դերբային ավելացնելով ու  վերջավորություն՝ երգել-երգելու, խաղալ-խաղալու:
  
Ուշադրություն
Ձևով նման է անորոշ դերբայի սեռական հոլովին: Դրանք համանուն ձևեր են:
Այսպես՝ ուտելու սունկ- անորոշ դերբայի սեռական հոլով, ես ուտելու եմ այդ սունկը - ապակատար դերբայ:
 
Օժանդակ բայի հետ կազմում է դիմավոր ձևեր՝ դառնալով ստորոգյալ:
Օրինակ
Մայր ձին մտածում էր, որ հիմա ամպերը ծանրանալու են, ամպրոպ է գոռալու, կայծակը ճայթելու է, ճայթյունը վախեցնելու է իր քուռակին:
Ծանրանալու, գոռալու, ճայթելու, վախեցնելու բայերը ապակատար դերբայներ են, որոնք բոլորն էլ նախադասության մեջ հանդես են եկել որպես ստորոգյալ: