Տեսություն

ԴԵ Ր Ա Ն Ո Ւ Ն  
deranun.png
Դերանուն կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:
Դերանուններն ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:
ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ
Անձնական դերանունները մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ` առանց դրանց անվանելու:
Ըստ այդմ՝ անձնական դերանունները լինում են երեք դեմքի՝ առաջին, երկրորդ և երրորդ՝ եզակի կամ հոգնակի թվով:
 
Խոսքի մեջ խոսողը առաջին դեմքն է, խոսակիցը` երկրորդ, իսկ այն անձը կամ առարկան, որի մասին խոսվում է` երրորդ:
ա. Առաջին դեմքի են` ես, ինքս, մենք, ինքներս դերանունները: Այս դերանունների միջոցով խոսողն իրեն է անվանում:
Օրինակ
Ես հարցրի, թե ինչպե՞ս է այդ մարդը հայտնվել այս հեռու ձորերում: Ամեն ինչ ինքս եմ պատրաստել: Մենք խաղում էինք այնքան, մինչև մութն ընկեր, ինքներս էլ չզգալով, որ արդեն հոգնել ենք:
Երկրորդ դեմքի են դու, ինքդ, դուք, ինքներդ  դերանունները, որոնցով խոսողը անվանում է խոսակցին:
Օրինակ
Դու այն ժամանակ դեռ փոքրիկ էիր: Դուք շատ սիրալիր եղաք իմ նկատմամբ: Ինքդ էլ չես հասկանում, թե ինչ ես ուզում: Դուք ինքներդ պիտի բերեք ձեր բեմական հագուստները:
Երրորդ դեմքի են նա, ինքը, նրանք, իրենք  դերանունները, որոնցով խոսողը անվանում է ո՛չ իրեն, ո՛չ էլ իր խոսակցին, այլ մի ուրիշ անձի:
Օրինակ
Նայում էր նա ցանկապատի հետևից ու ժպտում: Տները ցրվելուց առաջ նրանք հազար ու մի ենթադրություն արեցին: Մեզ դիմավորեց ինքը՝ տանտերը: Իրենք մի քիչ դժգոհեցին, բայց հարմարվեցին:
Անձնական դերանուններն ունեն հետևյալ պատկերը՝
 
 ԵզակիՀոգնակի
I դեմք ես, ինքսմենք, ինքներս
II դեմք դու, ինքդ դուք, ինքներդ
III դեմք նա, ինքը նրանք, իրենք
 
Ես ինքս, դու ինքդ, նա ինքը  զույգերը հաճախ գործածվում են միասին՝ շեշտելով դեմքի գաղափարը:
Ես ինքս, դու ինքդ, նա ինքը  դերանունները գրվում են անջատ և կետադրական որևէ նշանով չեն բաժանվում:
Օրինակ
Ես ինքս ասացի:
Քաղաքավարության համար դու-ի փոխարեն գործածվում է նրա հոգնակին, որը գրվում է մեծատառով:
Օրինակ
 Նա հարցրեց ուսուցչին.
-Դուք ինձ կանչե՞լ եք:
Անձնական դերանունները, նաև մի քանի այլ դերանուններ հոլովվում են գոյականից տարբեր ձևով: Սրանք սեռական հոլովում հոլովական վերջավորություն չեն ստանում, այլ ունենում են մի ուրիշ հիմք:
Դա կոչվում է դերանվանական հոլովում:
Դերանվանական հոլովման են ենթարկվում ես, դու, նա, մենք, դուք, նա, ինքը  դերանունները:
 
Նրանք և իրենք դերանունները ենթարկվում են գոյականական ց  հոլովման: Եզակի թվի  անձնական դերանունների սեռական և տրական հոլովները ձևով իրարից տարբերվում են, տրական և հայցական հոլովները ձևով նույնն են:
 
Անձնական դերանունների հոլովումը այսպիսին է՝
 
 Ե զ ա կ ի  թ.  
Հ ո գ ն ա կ ի
թ.
  
 Առաջին դեմք  Երկրորդ դեմքԵրրորդ դեմքԱռաջին դեմք  Երկրորդ դեմքԵրրորդ դեմք
Ուղղ.ես, ինքս դու, ինքդնա, ինքըմենք, ինքներսդուք, ինքներդնրանք, իրենք
Սեռ.իմ  քո նրա, իրմերձեր  նրանց, իրենց
Տր.ինձ քեզ նրան, իրենմեզձեզնրանց, իրենց
Հայց.ինձքեզնրան, իրենմեզձեզնրանց, իրենց
Բաց.ինձնից, ինձանիցքեզնից, քեզանիցնրանից, իրենիցմեզնից, մեզանիցձեզնից, ձեզանիցնրանցից, իրենցից
Գործ. ինձնով, ինձանով  քեզնով, քեզանովնրանով, իրենովմեզնով, մեզանովձեզնով, ձեզանովնրանցով, իրենցով
Ներգ ինձնում, ինձանումքեզնում, քեզանումնրանում, իրենումմեզնում, մեզանումձեզնում, ձեզանումնրանցում, իրենցում
 
Անձնական դերանունները նախադասության մեջ լինում են՝

• ենթակա՝
Օրինակ
Նա հարցնում էր ինձ հեռու քաղաքների մասին:
  • բայի լրացում՝
    Օրինակ
    Արդեն մեկ ժամ է՝ քեզ եմ սպասում:
  • գոյականի լրացում՝
    Օրինակ
    Օրերն իրենց խաղաղ ընթացքը երբեմն փոխում էին: