Տեսություն

Ց ՈՒ Ց Ա Կ Ա Ն  Դ Ե Ր Ա Ն ՈՒ Ն Ն Ե Ր
Ցուցական  դերանունները մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու:
Օրինակ
Այստեղ բազեն տարիներով անում է նույն պտույտը:
Այստեղ և նույն բառերը ցուցական դերանուններ են: Այստեղ բառը գործողության տեղ է ցույց տալիս, նույն բառը՝ առարկայի հատկանիշ:
Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:
 
Սա, դա, նա դերանունները փոխարինում են գոյականին: Նրանք գործածվում են և՛ անձի, և՛ իրի փոխարեն: 
Օրինակ
Սա էլ է ուզում քաղաք գնալ: Դա մի հին տուն էր:
Այս դերանունները ունեն եզակի և հոգնակի թիվ: Եզակի թվում հոլովվում են գոյականից տարբեր ձևով՝ դերանվանական  հոլովմամբ՝ սա-սրա, հոգնակի թվում ենթարկվում են գոյականական ց  հոլովման՝ նրանք-նրանց:
  
Այս դերանունների սեռական և տրական հոլովները եզակի թվում ձևով տարբերվում են՝ սա-սրա-սրան:
 
Այս դերանունների հոլովումը ունի հետևյալ պատկերը:
 
 Ե զ ա կ ի  թ.  Հ ո գ ն.  թ.  
Ուղղ.սա դա նասրանքդրանքնրանք
Սեռ.սրա դրանրասրանցդրանցնրանց 
Տր.սրանդրաննրանսրանցդրանցնրանց
Հայց.սա (սրան)դա (դրան)նա (նրան)սրանք (սրանց)դրանք (դրանց)նրանք(նրանց)
Բաց.սրանիցդրանիցնրանիցսրանցիցդրանցիցնրանցից
Գործ.սրանովդրանովնրանովսրանցովդրանցովնրանցով
Ներգսրանումդրանումնրանումսրանցումդրանցումնրանցում
                                     
Այս, այդ, այն, նույն դերանունները հիմնականում փոխարինում են ածականներին՝
Օրինակ
Այս գյուղը հազար թելերով կապված է աշխարհին:
Երբեմն գործածվում են գոյականաբար` ունենալով միայն եզակի թիվ և ուղղական կամ հայցական հոլովաձև: 
Օրինակ
Այս այսպես է և այսպես էլ կմնա:
Այստեղ, այդտեղ, այնտեղ դերանունները հոլովվում են գոյականական ի հոլովմամբ՝  այստեղ, այստեղի, այստեղից և այլն:
 
Մնացած ցուցական դերանուններից հոդ են ստանում և հոլովվում են միայն գոյականաբար գործածվողները` ենթարկվելով ի հոլովման՝ այսքանի, մյուսին, այդպիսիներից և այլն:
 
Այս այդ, այն, նույն դերանուններով և քան, չափ, տեղ բառերով կազմված դերանունները՝ այսքան, այդչափ, այնտեղ, հոգնակի թիվ չունեն:
 
Ցուցական դերանունները նախադասության մեջ լինում են`

• ենթակա՝
Օրինակ՝ Թվում է, թե դա մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար:
 
• ստորոգյալ կազմող բառ՝
Օրինակ՝  Բարձր են Մթնաձորի սարերը, դրանից է, որ նույնիսկ ամռան երկար օրերին արևը մի քանի ժամով է լույս տալիս նրա անտառներին:
 
  • գոյականի լրացում՝
    Օրինակ՝ Գուցե այդպես է եղել աշխարհն այդ դարերում:
  •  
  • բայի լրացում՝
    Օրինակ՝  Միջնադարյան գրիչները գրքի մասին մտածել ու գրել են այնպես, ինչպես կգրեին մարդու մասին: