Տեսություն

Դերանունների հատկանիշները
Դերանունների թիվը
  
Դերանուններից հոգնակի թիվ են ունենում առարկա ցույց տվողները և նրանք, որոնք կարող են գործածվել գոյականաբար: Դրանք են՝
 
                                                   Եզակի                       Հոգնակի                                                    
Անձնականես, դու, նա, ինքըմենք, դուք, նրանք, իրենք
Ցուցականսա, դա, նա, մյուսըսրանք, դրանք, նրանք, մյուսները
Հարցական-հարաբերականով, ինչ, որըովքեր, ինչեր, որոնք
Անորոշոմն, ուրիշը, այլոմանք, ուրիշներ, այլք
 
Դերանունների հոլովումը
 
Որոշ դերանուններ հոլովվում են գոյականի նման, որոշ դերանուններ՝ գոյականից տարբեր ձևով, այսինքն՝ սեռական հոլովում հոլովական վերջավորություն չեն ստանում, այլ ունենում են մի ուրիշ հիմք: Դա կոչվում է դերանվանական հոլովում:
 
Ստորև բերված են դերանվանական հոլովում ունեցողները՝
 
                                                  Ուղղական                               Սեռական                         
Անձնական
ես, դու, նա, ինքը, մենք, դուք
իմ, քո, նրա, իր, մեր, ձեր
Ցուցականսա, դա, նասրա, դրա, նրա
Հարցական-հարաբերական ով ում
 
 
Մյուս դերանուններից գոյականաբար գործածվողները հիմնականում ենթարկվում են գոյականական ի հոլովման, նրանք, իրենք, սրանք, դրանք դերանունները՝ ց հոլովման, երբ-ը՝ վա հոլովման:
 
Հոլովման յուրահատկություններ ունեն հետևյալ դերանունները:
  • Փոխադարձ դերանունները ուղղական չունեն: Դրանց սկզբնաձևը սեռական հոլովն է:
  • Ով դերանվան միայն եզակի թիվն է հոլովվում:
  • Ոմն դերանունը հոլովվում է միայն հոգնակի թվում՝ ոմանք-ոմանց: