Տրված տեքստից առանձին վանդակներում դո՛ւրս գրիր այն բառերը, որոնք ենթարկվում են վա հոլովման: Բառերը գրի՛ր այն տեսքով և հերթականությամբ, ինչպես հանդիպում են նախադասության մեջ: 
 
Սայլը ճռնչաց ամիսներ, մինչև կանգ առան մի անապատում:  Այժմ էլ, եթե ջրվորը կեսօրին մի քանի րոպե հոգնած պառկում էր ծառի ստվերում ու նայում երկնքին, այն օրերն էր հիշում: Հիշում էր, թե ինչպես էր կինը ամեն իրիկուն իր տան բանալիներին նայելիս տխրում: Մնացին այնտեղ երկար: Ձմեռն անցավ, բայց ոչ ոք չնկատեց գարնան գալը: Ավազուտների վրա փշոտ բույսեր կանաչեցին, ապա արագ չորացան, ու սկսվեց երկար ու այրող ամառը:
 
, , , ,