Տեսություն

Հայերենի արտաքին հոլովումներն են՝ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց:
  
Ի հոլովմանն ենթարկվում է հայերենի բառերի մեծամասնությունը
  
Ու հոլովման ենթարկվում են ի-ով վերջացող բառերի մեծամասնությունը, մարդ, ամուսին, անկողին, աստված, ձի բառերը:
 
Ան հոլովման ենթարկվում են գրաբարում ն վերջնահնչյուն ունեցող միավանկ բառերի մեծ մասը, տարվա եղանակների անունները, ում վերջածանց ունեցող բառերը, մանուկ բառը, եթե հասարակ անուն է:
  
Վա հոլովման ենթարկվում է ժամանակի անունների մի մասը:  
 
 Ոջ հոլովման ենթարկվում է մարդկանց ազգակցական կամ այլ հարաբերություններ ցույց տվող բառերի մի մասը:
  
Ց  հոլովման ենթարկվում են անք, ենք, ոնքածանցներով հավաքականություն ցույց տվող բառերը:
  
Ներքին հոլովումներն են` ա, ո:  
  
Ա  հոլովման ենթարկվում են ության վերջածանցով բառերը, տուն, շուն, ձյուն, սյուն, արյուն, անկյուն, անուն բառերը:
  
Ո հոլովման ենթարկվում են հայր,մայր,եղբայր բառերը:
  
Այլաձև հոլովումներ
  
Այլաձև հոլովումների ենթարկվում են աղջիկ, սեր, դուստր բառերը, ինչպես նաև սովորաբար այլ հոլովումների ենթարկվող որոշ բառեր՝ հույս, լույս, սուգ, պատիվ, կայսր, փախուստ, գալուստ, հանգիստ, կորուստ, աստված: