Տեսություն

Նկար ստեղծելու նպատակով կարելի է նոր պատուհան բացել Paint  կոճակով բերված մենյուի new.png (New) հրամանով կամ Ctrl և N ստեղների համատեղ սեղմումով։ Նոր պատուհանը ավտոմատ կերպով ստանում է untitled  (անանուն) անվանումը։ Եթե աշխատանքային տիրույթում նոր ստեղծված կամ խմբագրումից հետո դեռևս ֆայլում չպահպանված նկար կա, ապա նոր պատուհան բացելուց առաջ խմբագրիչն առաջարկում է նախ պահպանել տիրույթում եղածը:
 
saveas.png
 
Եթե հարցմանն ի պատասխան ընտրվի Save կոճակը, ապա նոր պատուհան բացելուց առաջ աշխատանքային տիրույթում եղած նկարը կպահպանվի։ Եթե ընտրվի Don't Save կոճակը, ապա նոր պատուհան կստեղծվի՝ առանց առկա նկարը պահպանելու։ Երկու դեպքում էլ աշխատանքային տիրույթը մաքրվում է։ Cancel կոճակով կարելի է հրաժարվել հարցմանը պատասխանելուց, և այդ դեպքում նոր պատուհան չի բացվի. էկրանը կմնա հին պարունակությամբ։
 
Հաճախ որևէ նկարի վրա աշխատելիս անհրաժեշտ է լինում այն պահպանել՝ հետագայում շարունակելու, խմբագրելու միտումով կամ, եթե այն լիովին պատրաստ է։ Այդ նպատակով նկարն արտաքին որևէ կրիչի վրա պահպանելու  համար անհրաժեշտ է.
  • ընտրել Paint կոճակով բացված մենյուի  saveas1.png  (Save as)  հրամանը,
  • բացված պատուհանում ընտրել այն արտաքին կրիչն ու թղթապանակը, որտեղ փաստաթուղթը պետք է պահպանել,
  • File name դաշտում ներմուծել ֆայլի անունն ու սեղմել Save կոճակը։
savepatuhan.png
 
 
Հիշողության արտաքին կրիչի վրա պահպանված նկարն աշխատանքային տիրույթ բերելուց և խմբագրելուց հետո կարելի է նորից հին անվամբ պահպանել Paint կոճակով բացված մենյուի Save հրամանով։

Սկավառակի վրա նախկինում պահպանված նկարը վերանայելու կամ խմբագրելու նպատակով պետք է նորից բերել աշխատանքային տիրույթ, այլ խոսքով՝ բացել նկարը պարունակող ֆայլը։
 
Ֆայլը բացելու  համար անհրաժեշտ է.
  • ընտրել Paint կոճակով բացված մենյուի  open.png (Open)  հրամանը,
  • բացված պատուհանում ընտրել այն կրիչն ու թղթապանակը, որտեղ պահպանվել է փաստաթուղթը,
  • մկնիկի ցուցիչով ընտրել համապատասխան ֆայլն ու սեղմել Open կոճակը։
open_patuhan.png
 
 
Հավելենք նաև, որ
  • Սկավառակի վրա արդեն պահպանված գրաֆիկական ֆայլը վերանայումից կամ խմբագրումից հետո նորից նախկին անվամբ կարելի է պահպանել նաև Ctrl և S ստեղների համատեղ սեղմումով։
  • Սկավառակի վրա նախկինում պահպանված փաստաթուղթը կարելի է աշխատանքային տիրույթ բերել նաև Ctrl և O ստեղների համատեղ սեղմումով։
  • Ստեղծված նկարը տպել կարելի է Paint կոճակով բերված մենյուի Print հրամանով կամ Ctrl և P ստեղների համատեղ սեղմումով:
  • Paint գրաֆիկական խմբագրիչն իր միջավայրում ստեղծվող ֆայլերին տալիս է png ընդլայնումը։
 
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 6-րդ դասարան, Երևան 2011