Տեսություն

Ամեն օր դու իմանում ես մի նոր բան, որը նախկինում չգիտեիր, այսինքն, ստանում ես նոր ինֆորմացիա: Դրանք այն գիտելիքներն են, որոնք ձեռք ես բերում դպրոցում, այն տեղեկատվությունը, որը կարդում ես գրքերից, այն նորությունները, որոնք լսում ես ռադիոյով կամ քեզ հետ շփվող մարդկանցից:
 
Ինֆորմացիան տեղեկատվությունն է մեզ շրջապատող աշխարհի մասին:
 
Մարդը և կենդանի բնության մյուս ներկայացուցիչները շրջակա միջավայրի մասին նախնական ինֆորմացիա են ստանում տեսողության, լսողության, համի, շոշափելիքի և հոտառության զգայարանների միջոցով:

Ամենից շատ ինֆորմացիա մենք ստանում ենք տեսողության զգայարանի միջոցով: Աչքերով ենք ընկալում տառերը, թվերը, նկարները, տարբերում առարկայի գույնը, չափը, ձևը և տեղը:
Բայց արդյո՞ք կարելի է լիովին վստահել տեսողության զգայարանին:
 
Սա շարժանկար չէ, այլ սովորական նկար, նկարված այնպես, որ դիտման ժամանակ տեղի է ունենում տեսողական խաբկանք. մեզ թվում է, թե նկարը շարժվում է, բայց դա այդպես չէ:
 
opticheskie-illyuzii-kartinki-2.jpg
 
Տեսողական խաբկանքի նկարներ
Երկու պատկերների կենտրոններում պատկերված շրջաններից ո՞րն է մեծ:
 
statia_clip_image002_0001.jpg
 
Նկարում պատկերված են երկու հատվածներ: Դրանցից ո՞րն է ավելի երկար:
 
statia_clip_image006.jpg
 
 
Նկարին նայելիս առաջանում է գույնի ընկալման պատրանք: Իրականում բոլոր քառակուսիների մեջ պատկերված շրջանները միևնույն մոխրագույն երանգի են:
 
statia_clip_image014.jpg
 
 
Ավելի ճշգրիտ ինֆորմացիա ստանալու համար, ի համալրում զգայարանների, մարդը հնուց ի վեր օգտագործում է տարբեր գործիքներ ու հարմարանքներ՝ քանոն, ջերմաչափ, բարոմետր, կշեռք, կողմնացույց, հեռադիտակ, մանրադիտակ և այլն:
Ստացած ինֆորմացիան մարդը կարող է ներկայացնել գրառումների, պատկերների, ձայների և այլնի միջոցով:
 
Ինֆորմացիայի տեսակներն ըստ ընկալման զգայարանների
Մարդու համար՝ ըստ ինֆորմացիայի ընկալման գրգիռների ինֆորմացիան բաժանվում է հետևյալ տեսակների.
 
Տեսողական — ընկալվում է տեսողության զգայարանի միջոցով՝ աչքերով:
Լսողական — ընկալվում է լսողության զգայարանի միջոցով՝ ականջներով:
Շոշափման — շոշափման զգացողությունն իրականանում է մաշկի միջոցով:
Հոտառական — ընկալվում է հոտառության զգայարանի միջոցով՝ քթով:
Համային — ընկալվում է  լեզվի վրա տեղադրված համային ընկալիչների միջոցով:
  
 
Աղբյուրները
Л.Л.Босова. Информатика и ИКТ учебник для 5 класса. Москва Бином. Лаборатория знаний 2012. 7- 10 стр.
Обман зрения - 44 картинки с пояснением ttp://ona-znaet.ru/publ/56-1-0-339