Տեսություն

Ինֆորմացիայի ներկայացման ձևերը
Կդիտարկենք միայն ինֆորմացիայի այն տեսակները, որոնք տեխնիկական սարքերը (մասնավորապես համակարգիչը) ընկալում են.
 
 
 
Տեքստային ինֆորմացիա
Ինֆորմացիա, որը գրված կամ տպագրված է որևէ տառաթվային կամ նշանային համակարգի միջոցով՝ դասագրքում եղած տեքստը, շարադրությունը:
Թվային ինֆորմացիա
Բազմապատկման  աղյուսակը, հանրահաշվական օրինակը, ֆուտբոլային խաղի հաշիվը, գնացքի մեկնման չվացուցակը և այլն: Զուտ թվային ինֆորմացիա ավելի քիչ է հանդիպում, առավել հաճախ հանդիպում է ինֆորմացիայի ներկայացման համակցված տեսակը: Օրինակ, դուք ստանում եք հեռագիր. «Դիմավորեք սեպտեմբերի քսանին: Գնացքը կժամանի ժամը ութին »: Այս տեքստում քսանը և ութը գրված են բառերով, բայց մենք դրանք ընկալում ենք որպես թվեր:
Գրաֆիկական ինֆորմացիա
Նկարներ, սխեմաներ, գծագրեր, լուսանկարներ: Ինֆորմացիայի այսպիսի ներկայացումը ավելի հասանելի է, քանի որ անմիջապես տրվում է անհրաժեշտ պատկերը:
Ձայնային ինֆորմացիա
Այն ամենը, ինչ մենք լսում ենք՝ բանավոր զրույց, երաժշտություն, թռչունների դայլայլ, ավտոմեքենայի ազդանշան և այլն:
ՏեսաինֆորմացիաԳունային գրաֆիկա՝ զուգորդված ձայնով և տեքստով, շարժվող և եռաչափ պատկերներով:
 
Այն ինֆորմացիան, որը կարելի է համակարգչի օգնությամբ պահպանել, մշակել ու փոխանցել, կանվանենք տվյալ:
Ինֆորմատիկան ուսումնասիրում է ինֆորմացիայի ստացման, պահպանման, մշակման ու փոխանցման գործընթացը:
 
  
 
Աղբյուրները
Л.Л.Босова. Информатика и ИКТ учебник для 5 класса. Москва Бином. Лаборатория знаний 2012. 7- 10 стр.
Обман зрения - 44 картинки с пояснением ttp://ona-znaet.ru/publ/56-1-0-339