Տեսություն

Մարդիկ մշտապես գտնվում են ինֆորմացիայի փոխանցման գործողության մեջ. միմյանց   հրամաններ են տալիս, հաշվետվություն պահանջում կատարված աշխատանքի մասին, հրատարակում գրքեր, գիտական հոդվածներ, գովազդային հայտարարություններ: Գիրք կարդալու, հեռուստահաղորդում դիտելու ընթացքում տեղի է ունենում ինֆորմացիայի փոխանցում:
 
Ինֆորմացիայի փոխանցման գործընթացին պարտադիր մասնակցում են ինֆորմացիայի աղբյուրն ու ինֆորմացիայի ընդունիչը: Աղբյուրը փոխանցում է ինֆորմացիան, իսկ ընդունիչը՝ ընդունում: Նրանց միջև գործում է ինֆորմացիայի փոխանցման ուղին՝ ինֆորմացիոն խողովակը:
 
  
Ինֆորմացիայի փոխանցման գծապատկերը
  
per1.png
 
Մարդու զգայարանները հանդիսանում են  ինֆորմացիոն կենսաբանական խողովակներ: Հեռախոսը, ռադիոն, հեռուստատեսությունը, համացանցը հանդիսանում են ինֆորմացիոն տեխնիկական խողովակներ:
  
Կախված փոխանցման տեսակից՝ ինֆորմացիոն խողովակը կարող է լինել միակողմանի կամ երկկողմանի: Միակողմանի խողովակը ինֆորմացիան հաղորդում է աղբյուրից դեպի ընդունիչ, իսկ երկկողմանի խողովակը՝ ինչպես աղբյուրից ընդունիչ, այնպես էլ՝ ընդունիչից աղբյուր: Երբ ընտանիքով որևէ հեռուստահաղորդում են դիտում, ապա ինֆորմացիայի աղբյուրը մեկն է (հեռուստահաղորդումը), իսկ ինֆորմացիայի ընդունիչը՝ մի քանիսը (ընտանիքի անդամները):
 
Մեծ հեռավորության վրա ինֆորմացիա փոխանցելու համար մարդն օգտագործում է կապի տարբեր միջոցներ՝ փոստ, հեռագիր, հեռախոս, ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ:
 
Աղբյուրները
Л.Л.Босова. Информатика и ИКТ учебник для 5 класса. Москва Бином. Лаборатория знаний 2012.