Տեսություն

Microsoft Word  2007 տեքստային խմբագրիչի միջավայր մտնելու համար պետք է մկնիկի օգնությամբ հաջորդաբար իրականացնել հետևյալ քայլերը.
 
=> ընտրել WindowsStart գլխավոր մենյուն,
=> բացված պատուհանում ընտրել  All Programs  ենթամենյուն,
=> բացված պատուհանում ընտրել MSOffice թղթապանակը,
=> բացված պատուհանում ընտրել MicrosoftOffice Word 2007  տեքստային խմբագրիչին համապատասխանող տողն ու սեղմել մկնիկի ձախ սեղմակը։
 
1.JPG
 
Եթե ամեն ինչ ճիշտ եք կատարել, ապա էկրանին կտեսնեք նկ. 4.1-ում պատկերված պատուհանը, որը Microsoft Office Word 2007 տեքստային խմբագրիչի հիմնական աշխատանքային պատուհանն է։ Այս պատուհանն ունի  \(6\) հիմնական տիրույթներ.
 
1. աշխատանքային տիրույթ՝ անցավազքի ուղղաձիգ և հորիզոնական գոտիներով,
2. արագ հասանելիության վահանակ,
3. հրամանային ներդիրների տող,
4. վերնագրի տող,
5. վիճակի տող,
6. \(Office\) կոճակ։
 
 
2.JPG
 
         Նկ. 4.1. Microsoft Office Word 2007 տեքստային խմբագրիչի պատուհան
 
 
Աշխատանքային տիրույթը տեքստային խմբագրիչի պատուհանի (նկ. 4.1) այն մասն է, որտեղ արտածվում է ներմուծվող կամ խմբագրման ենթակա տեքստը։
 
Արագ հասանելիության վահանակը պարունակում է այն հիմնական հրամանները, որոնք կարող են անհրաժեշտ լինել տեքստային խմբագրիչով ցանկացած աշխատանք կատարելիս։
  
Հրամանային ներդիրների տողը\(7\) ներդիր ունի, որոնք տեքստ ձևավորելու տարբեր հրամանների կոճակներ են ներառում։ Որևէ ներդիր բացելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչով այն ընտրել։ Նկ. 4.1-ում բերված է \(Home\)  ներդիրի պարունակությունը։ Ինչպես երևում է նկարից, այն ընդգրկում է  \(5\) խումբ՝  \(Clipboard, Font, Paragraph, Styles, Editing\),  որոնցից յուրաքանչյուրն իր հերթին տարբեր հրամանների կոճակներ է ներառում։ Որևէ հրաման ընտրելու համար պետք է մկնիկի ցուցիչով այն ընտրել։ Եթե հրամանն ընտրված է, ապա համապատասխան կոճակի գույնը փոխվում է։ 
  
Վերնագրի տողում արտածվում է տվյալ պահին խմբագրիչի աշխատանքային տիրույթում առկա փաստաթղթի անվանումը (նկ. 4.1-ում՝ \(Document 1\)
  
Վիճակի տողում արտածվում է աշխատանքային տիրույթում առկա փաստաթղթի էկրանին բացված էջի համարը, փաստաթղթի ընդհանուր էջերի քանակը, ամբողջ փաստաթղթում առկա բառերի քանակը, ներմուծման լեզուն և այլն։
 
Office  կոճակն ընտրելիս բացվում է ֆայլերի հետ առավել հաճախ կիրառվող հրամանների մենյուն (նկ. 4.2)։
 
3.jpg
 
            Նկ. 4.2. \(Office\)  կոճակի պատուհան

\(MS Word\) տեքստային խմբագրիչի աշխատանքը կարելի է ավարտել հիմնական պատուհանի փակման 4.JPG կոճակով։