Տեսություն

Բջիջի և դրա պարունակության արտաքին տեսքը ձևավորելու նպատակով մի շարք պարամետրեր կան:
Օրինակ
տառատեսակը, դրա գույնն ու չափը, տվյալների հավասարեցման ձևը և այլն։
Ուշադրություն
Ինչպես Word տեքստային խմբագրիչում, Excel-ում ևս այս պարամետրերը կարելի է նշել Home ներդիրի Font խմբում ներառված կոճակների օգնությամբ.

font1.png — տառատեսակի ընտրություն,
font2.png — տառաչափի ընտրություն,
font3.png — տառաշարի թավ ձևի ընտրություն,
font4.png — տառաշարի շեղ ձևի ընտրություն,
font5.png — տառաշարի ընդգծված ձևի ընտրություն,
font6.png — տառաշարի գույնի ընտրություն,
font7.png — բջիջի ընտրված գույնով ներկում (գունալցում)։
 
Excel-ի  բջիջների պարունակությունը կարելի է հավասարեցնել երկու ուղղությամբ՝ հորիզոնական և ուղղաձիգ։
Այս նպատակով կարելի է օգտվել Home ներդիրի Alignment խմբում ներառված կոճակներից  հավասարեցում1.png - հորիզոնական ուղղությամբ, հավասարեցում2.png - ուղղաձիգ ուղղությամբ:
 
Բջիջից տվյալները ջնջելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչով ընտրել տվյալ բջիջն ու սեղմել Delete ստեղնը:
Բջիջում եղած տվյալները փոփոխելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչը տեղադրել տվյալ բջիջի վրա, մկնիկի ձախ սեղմակի կրկնակի սեղմում կատարել ու խմբագրել եղած ինֆորմացիան։ Բջիջի պարունակությունը կարելի է խմբագրել նաև բանաձևերի դաշտի միջոցով։
Բջիջի պարունակությունն անհրաժեշտ անկյամբ կարելի է պտտել՝  օգտվելով Home ներդիրի Alignment խմբի pttum1.png կոճակով բացվող պատուհանից:
 
pttum2.png

Excel էլեկտրոնային աղյուսակում արված վերջին գործողությունը կարելի է չեղյալ դարձնել (անտեսել) արագ հասանելիության վահանակի  undo.png (Undo), իսկ չեղյալ դարձված վերջին գործողությունը վերականգնել  (Redo) կոճակով։
 
Եթե թիվ ներմուծելուց հետո բջիջը լրացվել է ###### պայմանանշաններով, ապա նշանակում է, որը բջիջում դրան հատկացված տարածքը չի բավականացրել։ Նման դեպքերում խորհուրդ է տրվում կամ տառաչափը փոքրացնել կամ սյան չափը մեծացնել։
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012