Տեսություն

Excel էլեկտրոնային աղյուսակում բջիջը կարող է պարունակել թիվ, բանաձև կամ տեքստ։ 
Թվային տիպի տվյալներ են թվային հաստատունները (օրինակ՝ \(32\)), ամսաթիվը (օրինակ՝ \(21.05.15\)), ժամանակը (օրինակ՝ \(16:25\))
Բանաձևը  գործողությունների կատարման կարգը սահմանող հրահանգ է, որը կարող է բջիջների հասցեներ, թվեր, գործողությունների նշաններ և ֆունկցիաների անվանումներ պարունակել։
Այն տվյալները, որոնք սպասարկվող ծրագրի կողմից որպես թվային տվյալներ չեն ճանաչվում, ընդունվում են որպես տեքստային տվյալներ։  
Բջիջ ներմուծված տեքստի երկարությունը կարող է լինել մինչև \(255\) պայմանանշան։
Բջիջ տվյալներ ներմուծելու համար անհրաժեշտ է
  
\(=>\)ընտրել բջիջը,
\(=>\)ներմուծել տվյալները,
\(=>\)  ներմուծումն ավարտել Enter ստեղնով կամ բանաձևերի դաշտի  ptichka.png կոճակով կամ այլ բջիջի անցնելով։
Բանաձևի ներմուծումը պետք է սկսել հավասարության (=) պայմանանշանով։ Ընդ որում՝ բանաձևում որևէ բջիջի հասցե ներմուծելու փոխարեն ուղղակի կարելի է մկնիկի ցուցիչով ընտրել տվյալ բջիջը. արդյունքում այդ բջիջի հասցեն կհայտնվի ներմուծվող բանաձևի ընթացիկ դիրքում։ Բանաձևի ներմուծումից հետո համակարգիչն անմիջապես իրականացնում է անհրաժեշտ հաշվարկը։ Ստացված արդյունքը ցուցադրվում է բջիջում, իսկ ներմուծված բանաձևը՝ բանաձևերի դաշտում։
 
բանաձևերի դաշտ.png
 
Բանաձևերի դաշտում կարելի է տեսնել այն բջիջում պահված բանաձևը, որի վրա տվյալ պահին տեղակայված է ուղղանկյուն կուրսորը։ Ինչպես երևում է նկարում բերված օրինակից՝ ուղղանկյուն կուրսորը \(D4\) բջիջի վրա է և այդ պատճառով բանաձևերի դաշտում բերվել է \(D4\) բջիջում պահպանված բանաձևը՝ \(=B4-C4\)
 
Ուշադրություն
Աղյուսակ լրացնելիս պետք է հիշել հետևյալ կանոնները.
  • եթե ներմուծվող ինֆորմացիան թվանշաններից, կետից, «\(+\)» կամ «\(-\)» նշաններից բացի այլ պայմանանշաններ չի պարունակում, ապա դա թիվ է։ Օրինակ՝ \(234\) կամ \(25.4\),
  • եթե ներմուծվածը թիվ չէ, ապա ընդունվում է որպես տեքստ։ Օրինակ՝ ինֆորմացիա ներկայացնող բավարար, 12.3.65, օ25 կտորներից յուրաքանչյուրը տեքստ է,
  • քանի որ բանաձևերը թվերից բացի նաև տառեր են ներառում, ապա ներմուծվող տեքստը բանաձևից տարբերելու համար սկսում են ապաթարցով ('), իսկ բանաձևը՝ հավասարության (=) նշանով։
Թվային տվյալները բջիջ ներմուծվելուց հետո ավտոմատ հավասարեցվում են ըստ աջ եզրի, իսկ տեքստային տվյալները՝ ըստ ձախ եզրի։
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012