Տեսություն

Փաստաթուղթը ընթեռնելի և գեղեցիկ դարձնելու նպատակով Excel–ը հնարավորություն է տալիս փոփոխելու բջիջի չափերը։
Բջիջի հորիզոնական չափը (սյան լայնությունը) փոփոխելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչը տեղադրել սյան վերնագրի համապատասխան բջիջն աջից սահմանափակող ուղղահայաց գծի վրա, սեղմել մկնիկի ձախ սեղմակն ու առանց այն բաց թողնելու՝ մկնիկի տեղաշարժմամբ սյան լայնությունն անհրաժեշտ չափով փոփոխել։
syanpopoxum.png
 
Ինչպես երևում է նկարում՝ մկնիկի ցուցիչը տեղադրվել է B և C սյուները բաժանող ուղղահայաց գծի վրա և այն ստացել է slaq1.png տեսքը։
Նման ձևով կարելի է փոխել նաև տողի լայնությունը (բջջի ուղղահայաց չափը), այս անգամ պետք է տողի վերնագիրը ներքևից սահմանափակող հորիզոնական գիծը տեղաշարժել համապատասխան ուղղությամբ։
Աղյուսակի սյան լայնությունը ներմուծված ինֆորմացիայի չափով ավտոմատ կարգավորելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչը տեղադրել այդ բջիջն աջից սահմանափակող ուղղաձիգ գծի, իսկ տողի լայնության ավտոմատ կարգավորման համար՝  բջիջը ներքևից սահմանափակող հորիզոնական գծի վրա և ձախ սեղմակի կրկնակի սեղմում կատարել։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012