Տեսություն

Հաճախ միևնույն տողում կամ միևնույն սյան վրա գտնվող հարևան բջիջներով անհրաժեշտ է լինում  բջիջների բլոկ կազմել։ Նման բլոկի հասցեն կարելի է տալ՝ նշելով բլոկը կազմող առաջին և վերջին բջիջների հասցեներն ու դրանք իրարից բաժանելով երկու կետով։
բլոկ1.png
 բլոկ2.png
բլոկ3.png
ա)
բ)
գ)
Նկար ա)–ում բերված օրինակում բլոկ է կազմվել B սյան 2-ից մինչև 6-րդ տողերի բջիջներից։ Ստացված բլոկի հասցեն կլինի B2:B6։ 
  
 Նկար բ)–ում բերված օրինակում 3-րդ տողի B-ից մինչև E հարևան սյուների բջիջներից է բլոկ կազմվել, որի հասցեն B3:E3 է։ Բջիջների բլոկ կարելի է կազմել նաև որևէ ուղղանկյան մեջ ընդգրկված բջիջներից։ Այսպիսի բլոկի հասցեն տալիս են՝ նշելով ուղղանկյան վերին ձախ գագաթ և ստորին աջ գագաթ կազմող բջիջների հասցեները։ Նկար գ)–ում բերված օրինակում բլոկը կազմվել է 2-րդից մինչև 6-րդ տողերի և B-ից  մինչև D սյուների բջիջներից։ Այս բլոկի հասցեն կլինի B2:D6։
էլեկտրոնային աղյուսակում բջիջների բլոկ նշելու նպատակով անհրաժեշտ է մկնիկի ձախ սեղմակը սեղմած վիճակում ցուցիչը տեղաշարժել անհրաժեշտ բջիջների վրայով։ Ամբողջ տողը նշելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչը տեղադրել տողի համարի, իսկ ամբողջ սյունը նշելու համար՝ սյան անվան վրա և սեղմել ձախ սեղմակը։ Աղյուսակի ամբողջ թերթը նշելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչը տեղադրել աղյուսակի վերին ձախ գագաթի բջիջի վրա և սեղմել ձախ սեղմակը։
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012