Տեսություն

Ինչպես տեքստային խմբագրիչի միջավայրում, այնպես է Excel–ում ստեղծված փաստաթուղթը տպագրման նախապատրաստելիս պետք է հատուկ ձևավորման՝ ձևաչափի ենթարկվի։ Այստեղ ևս ձևաչափը սահմանելիս տրվում են տպագրման ենթակա փաստաթղթի էջի լուսանցքների չափերը, թղթի վրա տեքստը տպագրելու ձևը՝ լայնակի կամ  երկայնակի այն թղթի չափը, որի վրա փաստաթուղթը պետք է տպագրվի և այլն։
 
Ընդ որում՝ այս ամենից առաջ պետք է նախ չափման միավոր սահմանել՝ սանտիմետր, միլիմետր կամ չափման մեկ այլ հնարավոր միավոր։
Excel–ում ընթացիկ աշխատանքի համար անհրաժեշտ չափման միավորն ընտրվում  է այնպես, ինչպես Word–ում։ Դրա համար պետք է.
 
\(=>\) ընտրել Office կոճակով բացված պատուհանի ստորին մասում տեղակայված Excel Options կոճակը,
\(=>\) բերված պատուհանի ձախ վահանակից ընտրել Advanced ներդիրը,
\(=>\) մկնիկի ցուցիչով ընտրել բացված պատուհանի Display բաժնի Ruler units  դաշտը բացող ▼ նշանը,
\(=>\) բերված ցուցակից ընտրել չափի միավորն ու ընտրությունը հաստատել OK կոճակով։
exceloptions.png
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012