Տեսություն

էլեկտրանային աղյուսակը կարելի է նմանացնել միահարկ շինության, որի «տանիքին» գրվում են աղյուսակի բջջում առկա տվյալները, իսկ «ներսում»՝ հաշվարկների համար անհրաժեշտ բանաձևերը: Նշված բանաձևերը հնարավորություն են տալիս տվյալների նախնական արժեքները փոփոխելիս ավտոմատ վերահաշվարկ կատարել։

Օրինակ
Նկարում բերված ա) օրինակում \(B2\) բջիջում պահվել է \(3\), իսկ \(C3\)-ում՝ \(2\) թվերը։ Քանի որ \(D4\) բջիջում բանաձև կա, որը հաշվում է \(B2\) և \(C3\) բջիջների պարունակությունների գումարը, ապա համակարգիչը  \(D4\) բջիջում կլրացնի 2+3=5 թիվը։ Եթե \(C3\)-ում գրվի \(4\) թիվը, ապա համակարգիչը \(D4\)-ի պարունակությունն ավտոմատ կդարձնի \(7\)՝ նկարում բերված բ) օրինակ:

 0.png
Բանաձևերը բջիջների հասցեների, թվերի, գործողությունների նշանների և ֆունկցիաների անվանումներ պարունակող հատուկ հրահանգներ են, որոնք սահմանում են գործողությունների կատարման կարգը։
Excel –ում կիրառվում են թվաբանական հետևյալ գործողությունները. գումարում՝ «+»,  հանում՝ «-»,  բազմապատկում՝ «*»,  բաժանում՝ «/»,  տոկոս՝ «%», աստիճանի բարձրացում՝ «^»: Հաշվումներ իրականացնելիս կիրառվում է գործողությունների կատարման առաջնահերթության մաթեմատիկայում ընդունված ձեզ հայտնի կարգը։ Ինչպես մաթեմատիկայում, այստեղ ևս փակագծերի կիրառումը կարող է փոխել գործողությունների կատարման հաջորդականությունը։ Հիշեցնենք նաև, որ Excel –ում բանաձևը պարտադիր պետք է սկսվի «=» նշանով
 
Օրինակ
=(F5+D4)*(D3–5)^2 , այլապես այն կընդունվի որպես տեքստ։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012