Էլեկտրոնային աղյուսակի աշխատանքային թերթը  բաղկացած է լատինական այբուբենի տառերով \((A, B, C, ...,Z, AA, AB, ...)\)  նշված սյուներից և բնական թվերով \((1, 2, 3, ...)\) համարակալված տողերից։
 
Յուրաքանչյուր աշխատանքային թերթ ունի \(16384\) սյուն և \(1048576\) տող։
 
պատուհան1.png
Նկարում պատկերված աղյուսակի \(B3\) բջիջն ունի ընդգծված ուղղանկյուն շրջանակի տեսք, այս ձևով ընդգծված ուղղանկյուն շրջանակը կոչվում է աղյուսակային կուրսոր։
Աղյուսակային կուրսորը կարելի է տեղակայել աղյուսակի ցանկացած բջիջի վրա և դրանով այն դարձնել ընթացիկ, այլ խոսքով՝ ակտիվ: Ընդ որում՝ կուրսորի տեղաշարժմանը զուգընթաց փոխվում է նաև անվան դաշտի պարունակությունը։
էլեկտրոնային աղյուսակի յուրաքանչյուր բջիջ ունի իր հասցեն, որը կազմվում է այն սյան անունով ու տողի համարով, որոնց հատման տեղում գտնվում է տվյալ բջիջը, օրինակ՝ \(A3\), \(E12\)
  
Կուրսորը կարելի է տեղաշարժել նաև ←, ↑, →, ↓ ստեղների օգնությամբ։
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012