Տեսություն

Պարզ է, որ Համացանցում շրջանառվող հսկայածավալ տեղեկատվությունը պետք է որոշակի կրիչների վրա պահպանվի։
Համացանցի աշխատանքի արդյունավետության և ինֆորմացիայի պահպանման անվտանգության նկատառումներով Համացանցային ինֆորմացիան պահպանելու համար գերհզոր համակարգիչներ են հատկացվում, որոնք կոչվում են սերվերներ։
Ինֆորմացիան Համացանցում փոխանցելու համար նախ և առաջ հատուկ կոդավորման է ենթարկվում։ Ինֆորմացիան կոդավորելու և ցանցով փոխանցելու կանոնները որոշվում են տվյալների փոխանցման միասնական հաղորդակարգով։ Որպեսզի ինֆորմացիա փոխանակելիս Համացանցին միացված համակարգիչներն իրար «կարողանան գտնել», դրանք հասցեավորելու միասնական համակարգ է կիրառվում։ Համացանցին միացված յուրաքանչյուր համակարգիչ ունի իր թվային Ինտերնետ-հասցեն (IP հասցե)։
 
IP հասցեն \(4\) մասից է բաղկացած, որոնցից յուրաքանչյուրը կարող է \(0\)-ից \(255\) միջակայքի ցանկացած արժեք հանդիսանալ, օրինակ՝ \(194.14.36.164\)
 
Քանի որ թվերով կազմված նման IP hասցեն դժվար է հիշել, Համացանցում նաև URL (Uniform Resource Locator — ռեսուրսի ունիվերսալ որոշիչ) հասցեներ են օգտագործվում։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012